ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Արցախի հանձնում երբեք չի լինելու. ԱԽ քարտուղար

Հանրային հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ժամանակ  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ չեն եղել բանակցություններ, եղել է միայն մտքերի փոխանակում․ «Դրանք կարող են շարունակական լինել այնքան ժամանակ, մինչև մենք տեսնենք, որ հնարավոր է Արցախի մասնակցությունը, և այդպես առաջ կգնանք»:

Անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքները» բանակցային հիմք ընդունելու հարցին՝ ԱԽ քարտուղարը մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստի ընթացքում արած հայտարարությանը՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ կան տարընթերցումներ․

«Մենք զերծ ենք մնացել մեկնաբանություններից, մենք ասել ենք՝ եկե՛ք նստենք, հստակեցնենք՝ ինչ ենք հասկանում՝ «Մադրիդյան սկզբունքներ» ասելով։ Ադրբեջանը նշում է, որ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում պետք է հարցը կարգավորվի։ Մենք հասկանում ենք, որ Արցախի հանձնում երբեք չի լինելու։ Երբ հստակեցնենք, այդ ժամանակ էլ դիրքորոշում կունենանք»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
31 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: