Մայքլ Տեր-Պողոսյան` պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրը
1977 թվականին ստեղծված պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի սկաները իրական հեղաշրջում առաջացրեց համաշխարհային բժշկության մեջ: Այդ ժամանակից սկսած հնարավորություն ստեղծվեց գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ, վաղ փուլերում հայտնաբերել քաղցկեղը, ինչպես նաև բացահայտել սրտի հիվանդությունները: Այդ նորամածությունն ի հայտ եկավ հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանի ջանքերի շնորհիվ:
Մայքլ Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում: Նա եղել է Տեր-Պողոսյան ընտանիքի միակ զավակը, որը Գերմանիայում էր հաստատվել Հայոց ցեղասպանության տարիներին: Կարճ ժամանակ անց Գերմանիայում հասունացող նացիստական տրամադրությունները, սակայն, պատճառ հանդիսացան, որ ընտանիքն արագ տեղափոխվի Ֆրանսիա:
Մայքլի մոտ սերը գիտության նկատմամբ, հատկապես` ֆիզիկայի և քիմիայի, ի հայտ եկավ դեռևս դպրոցական տարիներից: 1943 թվականին նա գիտական աստիճան ստացավ Փարիզի համալսարանում, այնուհետև 1946 թվականին` Ռադիումի ինստիտուտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երիտասարդ Մայքլը Ֆրանսիայի Դիմադրության շարժման կազմում պայքարի մեջ մտավ նացիստների դեմ: Հայրը, անհանգստանալով որդու ապագա ճակատագրով, 1946 թվականին որոշում կայացրեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այստեղ Մայքլն ընդունվեց Վաշինգտոնի Սբ. Լուիսի անվան համալսարան, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր հայտնի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլլի Քոմփթոնը, հայտնում է beckerexhibits-ը:
Ուսմանը զուգահեռաբար` Մայլքը սկսեց աշխատել ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող։ 1948 թվականին նա ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ 1950 թվականին՝ միջուկային ֆիզիկայի դոկտորի աստիճան։
Նույն թվականին Մայքլը սկսեց աշխատել Մալինկրոդտ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Այստեղ աշխատելու տարիներին նա հայտնագործեց կարճ ապրող ռադիոակտիվ իզոտոպների ցուցանիշի ներուժը և դարձավ առաջիններից մեկը, ով դրա միջոցով կարողացավ հայտնաբերել ուղեղի ուռուցքները և չափել արյան հոսքը, հայտնում է The New York Times-ը:
1961 թվականին Տեր-Պողոսյանը ստացավ ռադիացիոն ուսումնասիրությունների պրոֆեսորի կոչում։ Այնուհետև 1973 թվականին նա դարձավ Մալինկրոդտ համալսարանի Ռադիոակտիվ հետազոտությունների բաժնի ղեկավար։
Մայքլ Տեր-Պողոսյանը հանդիսանում է պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի «հայրը»: 1970-ական թվականներին, գլխավորելով բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մասնագիտական խումբը, նա ստեղծեց համակարգչային տոմոգրաֆիայի սարքը, ինչն էլ ուշագրավ է նրանով, որ ի տարբերություն մնացած սարքերի, որոնք պատկերում են միայն մարմնի հյուսվածքների քարտեզը` ցույց է տալիս նաև այդ հյուսվածքներում ընթացող շարժումը:
Չորս տասնամյակից ավելի ձգվող իր կարիերայի ընթացքում Տեր-Պողոսյանը մեծ նվաճումների է հասել միջուկային գիտության բնագավառում, որոնց համար էլ արժանացել է Ֆրանսիայի «Ոսկե շքանշանի», Կանադայի «Gairdner» հեղինակավոր մրցանակի, ինչպես նաև ԱՄՆ-ի Սենտ Լուիսի գիտությունների ակադեմիայի մրցանակի, Ջորջ Չարլզ դե Հևեսիի Միջուկային բժշկության ասոցիացիայի «Միջուկային բժշկության պիոներ» մրցանակի:
Տեր-Պողոսյանը եղել է բազմաթիվ արհմիությունների անդամ, ինչպես նաև աշխատել է մի շարք գլխավոր գիտական ամսագրերի խմբագրություններում («Roentgenology», «Միջուկային բժշկություն», «de Biophysique» և «Medecine Nucleaire»)։ Նա հանդիսացել է Ամերիկյան միջուկային ասոցացիայի և Ամերիկյան Ֆիզիկայի միության անդամ:
Ավելին, նա եղել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդատու: Հեղինակել է նաև ավելի քան 250 գիտական աշխատություն:
Համաշխարհային բժկության մեջ հեղաշրջում կատարած հայազգի գիտնականը մահացել է 1996 թվականին` 71 տարեկան հասակում:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ