ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի Լացիո մարզը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Public domain

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից։

Բանաձևը ներկայացվել է մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցիի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում։

Ինչպես նշում է կայքը, այսպիսով՝ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

«Հայ ազգի կողքին լինելը մեր պարտքն է, պատմությունը ճանաչելի դարձնելը՝ պարտավորություն, որը պետք է փոխանցել հատկապես նոր սերունդներին, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է Պիրոցցին։

Հռոմի հայ համայնքն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լացիոյի մարզային խորհրդի բոլոր անդամներին, որոնք այս արարքով վճռել են լինել ճշմարտության կողմից, գրում է Tert.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: