ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկացած անկայունություն կործանարար կարող է լինել բոլոր կողմերի համար.ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները, կարևորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցը:

Զրուցակիցներն անդրադարձել են  երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի, անհրաժեշտ համարել  միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, առանձնակի նշանակություն վերապահել միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է անվտանգության ապահովմանն  ուղղված Վրաստանի  դերակատարությունը՝ ընդգծելով, որ ցանկացած անկայունություն կործանարար կարող է լինել բոլոր կողմերի համար:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն ևս ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները  խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ անկախ դրանց տարբերություններից:

Կողմերն անհրաժեշտ են համարել  զարգացնել և ամրապնդել երկու երկրների կապերն ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ այլ ոլորտներում: Առանձնապես կարևորվել է  էներգետիկ բնագավառում  փոխգործակցության ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն տեղեկացրել է, որ ամռան ամիսներին պաշտոնական այցով Հայաստան է նախատեսում այցելել Վրաստանի խորհրդարանի նախագահը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: