ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ն որևէ դիմում չի ստացել Վենեսուելայի հայ համայնքից. ԱԳՆ խոսնակ (ԲԱՑԱՌԻԿ)

Վենեսուելայի հայ համայնքի և նրանց կարիքների վերաբերյալ իրականացրած հարցազրույցի ընթացքում «Արմեդիա ՏՎԳ»-ն տեղեկացվեց, որ Վենեսուելայի հայ համայնքի անդամների մոտ մեծ է Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հետաքրքրությունը, սակայն ո´չ Կարակասում հայկական դիվանագիտական ներկայացուցչություն կա, ո´չ էլ համայնքի անդամներն ի վիճակի են քաղաքացիություն ստանալու համար Բրազիլիա կամ Արգենտինա մեկնել: Հարցի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:

«Մենք առ այսօր որևէ խնդրի վերաբերյալ որևէ իմֆորմացիա չենք ստացել Վենեսուելայի մեր հայրենակիցներից: 

Մենք մշտապես կապի մեջ ենք համայնքային կառույցների հետ և համայնքի առանձին անհատների հետ: Ու քաղաքացիության հայտեր Վենեսուելայից ստացվել են Լատինական Ամերիկայի մեր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով նաև այս օրերին, և որևէ խնդրի մասին այդ առումով ԱԳՆ-ն դիմում չի ստացել: ԱԳՆ-ն ունի թեժ գիծ, որին մեր հայրենակիցները կարող են գրել:

Եթե կան խնդիրներ, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դիմել ԱԳՆ կամ կողքի դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչն ավելի հարմար է», - ասաց Աննա Նաղդալյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: