Ռուսաստան-Թուրքիա-Իրան բարդ հարաբերությունները Սիրիայում

Իրանն ու Թուրքիան մարտի 18-ին թուրք-իրանական սահմանին համատեղ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԱԿ-ի զինյալների դեմ գործողությունները, հատկապես նախընտրական շրջանում, լավ հնարավորություն են իշխող կուսակցության համար` իր կողմ գրավելու ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին: Ուստի, մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Թուրքիայի նման նախաձեռնությունը միանգամայն սպասելի էր:
Այստեղ առավել հետաքրքրական է այդ գործողությանն Իրանի միանալը. սա ՔԱԿ-ի դեմ թուրք-իրանական առաջին համատեղ գործողությունն է: Թուրքիան Իրանի հետ ՔԱԿ-ի դեմ համատեղ գործողություն իրականացնելու մասին հայտարարել էր նաև 2018 թվականի հունիսին կայացած նախագահական ընտրություններից առաջ, սակայն Իրանը չմիացավ դրան:
Թուրքական իշխանությունները ՔԱԿ-ի դեմ գործողություններից ոչ միայն որոշակի քաղաքական դիվիդենտներ են քաղում, այլև լուծում են երկրի անվտանգային հարցերը: Իսկ Իրանի համար այս գործողությունն ավելի շատ գլխացավանք կարող է առաջացնել: Այսպես, Իրանի տարածքում գործում է «Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը», որը համարվում է ՔԱԿ-ի իրանական տարբերակը: 2011 թվականից «Քրդստանի ազատ կյանքի կուսակցության» և իրանական իշխանությունների միջև ոչ պաշտոնական հրադադար է, սակայն ՔԱԿ-ի դեմ գործողությունները կարող են հանգեցնել կուսակցության ակտվացմանը` խնդիրներ առաջացնելով Իրանի ներսում: Թերևս այդ հարցում ունեցած մտահոգություններով էր պայմանավորված նախկինում հայտարարված գործողություններին Իրանի չմիանալը:
Պետք է նկատել, որ այժմ Թեհրանի այդ մտահոգությունները չեն փարատվել, սակայն կարծես թե մղվել են երկրորդ պլան: Վերջին շրջանում սիրիական ճակատում Իրանի համար լուրջ մարտահրավերներ են առաջացել. Սիրիայում իրանական ներկայության դեմ Իսրայելի սկսած արշավին Մոսկվան առանձնապես չի ընդդիմանում, ավելին` ըմբռնումով է մոտենում այդ երկրում իրանական ներկայության հետ կապված Թել-Ավիվի մտահոգությանը (Մոսկվայում մտավախություն ունեն, որ Սիրիան կարող է վերածվել Իրանի և Իսրայելի միջև բախումների թատերաբեմի` հակամարտությունը տեղափոխելով միանգամայն նոր փուլ):
Նման պայմաններում Թուրքիայի աջակցությունն այդ հարցում Թեհրանի համար շատ կարևոր է, քանի որ զգալիորեն կարող է մեղմել Ռուսաստանի ճնշումը. Մոսկվայի համար իմիջային լուրջ հարված կլինի Աստանայի ձևաչափի պառակտումը, ինչը կնվազեցնի սիրիական կարգավորման վրա Մոսկվայի ազդեցությունը:
Թուրքիայի համար թիվ մեկ խնդիրներից համարվող քուրդ զինյալների դեմ պայքարի հարցում Իրանի աջակցությունը թերևս այն գինն է, որ Թեհրանը վճարում է ռուս-իսրայելական համագործակցության առաջ Սիրիայում միայնակ չմնալու համար:
Ընդ որում, Անկարան ևս մտավախությամբ է վերաբերվում տարածաշրջանում իսրայելական ազդեցության մեծացմանը և ամեն կերպ փորձում է կանխել դա: Հետաքրքիր զուգադիպությամբ, վերջին օրերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հերթական լեզվակռիվն են սկսել` փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում ունի այն, որ երկու երկրում էլ նախընտրական շրջան է, սակայն էրդողան-Նեթանյահու լեզվակռիվը հերթական անգամ ցույց է տալիս, որ երկու երկրների միջև խորքային տարաձայնությունները պահպանվում են:
Այստեղ հարկ է նկատել, որ չնայած Թուրքիան դեմ է հանդես գալիս տարածաշրջանում իսրայելական ազդեցության աճին, այս հարցում Իրանին վերջինիս աջակցությունը կարող է սահմանափակ լինել: Թուրքիայի համար այս պահին ավելի կարևոր է Իդլիբի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության գալը: Մոսկվային արդեն նյարդայնացնում է Թուրքիայի վերահսկողությանը հանձնված սիրիական այդ նահանգում ահաբեկիչների առկայությունը, և նա չի բացառում սեփական ուժերով նահանգն ազատագրելու տարբերակը, ինչը բնավ չի բխում Անկարայի տարածաշրջանային շահերից:
Այս համատեքստում հետաքրքրական է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա այցի կրկնակի հետաձգումը. առաջին դեպքում պայմանավորված Լավրովի, երկրորդ դեպքում` Չավուշօղլուի ժամանակացույցում առկա ֆորս-մաժորային իրավիճակներով: Նշենք, որ այցի ընթացքում կողմերը պատրաստվում էին քննարկել սիրիական հակամարտությունը և ապրիլի սկզբին նախատեսվող Պուտին-էրդողան հանդիպման նախապատրաստումը:
Իհարկե, հանդիպման հետաձգումները կարող են իսկապես պայմանավորված լինել պաշտոնապես հայտարարված պատճառներով, սակայն չի բացառվում նաև, որ հետաձգումները պայմանավորված են կողմերի միջև Սիրիայում առկա տարաձայնություններով և ընթացող զարգացումներով:
Ըստ էության, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայում հայտնվել են յուրօրինակ ծուղակում, որից դուրս գալու համար կողմերը դեռևս գործողության ծրագիր չունեն: Ավելին, եթե ռազմական գործողությունների ակտիվ փուլում կողմերը միակարծիք էին Սիրիայում տևական հրադադար հաստատելու հարցում, ապա այժմ, երբ այդ խնդիրը գրեթե լուծված է, հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի` իրարից միանգամայն տարբերվող մոտեցումները կարող են քաղաքական կարգավորման գործընթացը փակուղի մտցնել:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
- Ռուսաստանն ու Թուրքիան կհստակեցնեն Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները Անկարայում սպասվող բանակցություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին սպառնացել է Իդլիբում...
- Ռուսական պատվիրակությունը մարտի 10-ին կմեկնի Անկարա Ռուսական պատվիրակությունը մարտի 10-ին կմեկնի Անկարա՝ բանակցելու սիրիական Իդլիբում համատեղ պարեկության իրականացման...
- Իդլիբի հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում Այս պայմանավորվածությունները Իդլիբում իր համար ցանկալի հանգուցալուծումը չեն ապահովում նաև Թուրքիայի համար,...
-
17:14
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
-
12:47
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
-
12:27
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
-
11:43
Իրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան
-
11:40
ՊՆ-ն հերքում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին լուրը
-
11:38
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ
-
11:30
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
-
11:26
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
-
11:20
Արցախում կստեղծվի նոր նախարարություն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ