ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյանն ընդունել է Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Շվեդիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հաջողությունները մասնավորապես ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական պաշտպանության առումով օրինակելի են: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է չորս հիմնական ոլորտները, որտեղ Կառավարությունը նախատեսում է իրականացնել բարեփոխումներ՝ տնտեսություն, ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարադատություն: Ըստ փոխվարչապետի՝ իհարկե բարեփոխումների իրականացման ճանապարհին կան մարտահրավերներ, բայց դրանց հնարավոր է դիմակայել Կառավարության առաջ քաշած գերագույն արժեքների ինստիտուցիոնալիզացման միջոցով:
Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերով նախարար Փիթեր Էրիքսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան պատրաստ է երկկողմ համագործակցության պատուհան բացել Հայաստանի համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որը պետք է իրացնել: 
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում իրականացվելիք տնտեսական բարեփոխումների օրակարգին, հարկային բարեփոխումների տրամաբանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսության ոլորտում կանանց ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: