ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Էրդողանը փորձեց դիվիդենտներ քաղել Նոր Զելանդիայի ահաբեկչության ֆոնին

Նոր Զելանդիայում մարտի 15-ին տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հնչեցին տարբեր դատապարտող հայտարարություններ: Առանձնակի ուշադրության է արժանի Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարությունը:

Ահաբեկչությունից հետո Թուրքիան «Իսլամական համագործակցության կազմակերպության» շրջանակում արտակարգ ժողով հրավիրեց: Ժողովի ընացքում հնչեցին դատապարտող հայտարարություններ: Առավել ուշագրավ էին Թուրքիայի նախագահի՝ մի քանի հայտարարությունները.

  1. Այնպես ինչպես մարդիկ պայքարում էին հակասեմիտիզմի դեմ Հոլոքոստի աղետից հետո, այնպես էլ պետք է պայքարեն զարգացող իսլամաֆոբիայի դեմ:
  2. Մենք պետք է արձանագրենք, որ բացարձակապես տարբերություն չկա Նոր Զելանդիայում անմեղ մարդկանց սպանող մարդասպանի և այն մարդկանց միջև, ովքեր իրականացրեցին ահաբեկչական գործողություններ:
  3. Նրանք փորձում են մեզ 16.500 կմ հեռավորության վրա: Սա անհատական գործ չէ, այն կրում է կազմակերպված բնույթ:

Այնուհետև Էրդողանը նշել էր, որ դրա համար ահաբեկիչները պատասխան են տալու, և, եթե Նոր Զելանդիան դա չանի, ապա Թուրքիան կստիպի նրանց պատասխան տալ:

Եթե փորձենք վերլուծել առանձնացված հայտարարությունները, ապա ստացվում է, որ Էրդողանը, փորձում է հավասարության նշան դնել Հոլոքոստի և Նոր Զելադիայի ահաբեկչության զոհերի միջև՝ այսպիսով փորձելով իսլամաֆոբիայի դեմ պայքարի շրջափուլ սկսել՝ իրեն ներկայացնելով որպես իսլամական աշխարհի հայր և մեծացնելով իր հեղինակությունն իսլամական աշխարհում: Էրդողանը միշտ իր քաղաքական և կրոնական հայտարարություններով փորձել է ներկայանալ որպես իսլամի և իսլամական աշխարհի պահապան և, այս դեպքում էլ փորձեց խոսել աշխարհի մուսուլման բնակչության անունից:

Նոր Զելանդիայի ահաբեկչության ֆոնին Էրդողանի արած հայտարարությունները ուղղված էին նաև ներքին լսարանին՝ Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և նպատակ ունեին բարձրացնել ԱԶԿ-ի հեղինակությունը:

Հաշվի առնելով Էրդողանի և Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնի միջև հակասությունները՝ սա նաև փորձ էր Էրդողանի կողմից ցույց տալու իր ժողովրդին, որ վերջինս չի վախենում որևէ երկրից և հանուն իր իսլամի պահպանման պատրաստ է «հակամարտել» բոլորի դեմ:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ մարդկային զոհերի հանգեցրած այս ողբերգական իրադարձությունը փորձեց օգտագործել իր քաղաքական շահերի համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ իսլամական աշխարհում դիվիդենտներ քաղելու և իր դիրքերն ամրապնդելու նպատակով։  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6 կմ/ժ
9 C°
 
  18° 
25.10.2019
  18° 
26.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: