Վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք պատրաստվում են մարտի 26-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:
Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի ազգային հավաքականի հարգելի մարզիչներ, ֆուտբոլիստներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, երջանիկ առիթ է ինձ համար այսպիսի ֆորմատով հանդիպումը և կարծում եմ կարիք չկա ասելու, թե ինչքան կարևոր են բոլորիս համար ֆուտբոլը, այն հնարավորությունները, որ կարող են մեզ համար ստեղծվել ֆուտբոլի միջոցով:
Մենք քիչ առաջ քննարկում էինք Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մեր քննարկման առանցքում էր այն, որ ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ընդհուպ փոխել մարդկանց ինքնազգացողությունը և ինքնագնահատականը որպես քաղաքացի, որպես հանրություն: Իհարկե, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը:
Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա:
Ազգային հավաքականն իր պատմության ընթացքում ցնծության բազմաթիվ պահեր է պարգևել բոլորիս: Ինքս նախկինում բազմիցս ազգային հավաքականի խաղերին հետևել եմ մարզադաշտից՝ իմ ընտանիքի անդամների հետ, և դա միշտ եղել է մեծ հաճույք: Իհարկե, եթե խաղի արդյունքը բավարարել է՝ առավել մեծ հաճույք է եղել, իսկ եթե այն այդքան էլ չի բավարարել՝ մենք շատ ուրախ և հպարտ ենք եղել, որ հավաքականի կողքին ենք այդ ծանր փորձության պահին: Այս առումով, հույս ունեմ, որ առաջիկայում կունենանք հաջողություններ: Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում:
Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ գործում միշտ էլ հանրային աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:
Ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ առաջին հերթին վաղվա խաղում, բայց կարծում եմ, որ առաջին կարևոր հոգեբանական պահը, որ պետք է ունենանք՝ հետևյալն է. Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ:
Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ վաղվա խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ:
Իմ փորձից կարող եմ ասել, չգիտեմ, թե դա որքանով է կիրառելի ֆուտբոլում, բայց հաղթանակի կարևոր նախապայմանն իմ կարծիքով պարտվելուց չվախենալն է: Երբ վախենում ենք պարտվելուց՝ կարծես փակուղի ենք մտնում, վախենում ենք նաև գործելուց: Կարևոր է չվախենալ պարտվելուց, դա շատ ավելի հեշտացնում է հոգեբանական վիճակը և մնում է ընդամենը ներդնել բոլոր այն ջանքերը, որոնք հնարավոր են և վերջում տեսնել, թե ինչ կստացվի:
Ես հավատում եմ մեր հավաքականին, բարձր եմ գնահատում և սիրում եմ բոլորիդ, որովհետև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեր ազգային և պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն է ու մենք մեր էմոցիաներով, ջանքերով պետք է առաջին հերթին ամեն ինչ անենք, որ այդ խորհրդանիշն իրեն վստահ զգա, ամուր կանգնի ոտքերի վրա:
Եթե այն, ինչ գրված է ֆուտբոլի զարգացման ծրագրում, իրականացվի, որևէ կասկած չկա, որ մենք կունենանք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին այդ հաջողությունները պետք է ունենանք մեր մտքում՝ մնացած ընդունակությունները դուք հաստատ ունեք:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքի համար, հնաբնակներին առավել ևս շնորհակալություն հայտնել հավաքականի ստեղծման ակունքներում լինելու, հավաքականի դառնությունների լիարժեք կրողը լինելու, հաղթանակները ստեղծելու համար: Նորեկներին էլ մաղթում եմ հաջողություններ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր ընկալմամբ, ծառայության և առաքելության մեջ ամենակարևորն անկեղծ լինելն է և առաքելությանը հավատալը: «Հավաքականի մակարդակում ֆուտբոլիստների առաքելությունը շատ կարևոր է: Օրինակ, կառավարության առաքելությունը ձևակերպելիս՝ նշում եմ, որ մեր առաքելությունն է, որպեսզի մարդիկ իրենք իրենց հավատան, ավելի շատ իրենց ուժերին վստահեն, հավատան, որ կարող են, ուժ ունեն իրենց կյանքը փոխելու, իրենց երազանքներին հասնելու: Կարծում եմ՝ այս առումով ազգային հավաքականի առաքելությունն ավելի կարևոր է, որովհետև եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, այդ օրը, հաջորդ օրը և առաջիկա շրջանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ իրեն ավելի վստահ է զգում իր ամենօրյա՝ ֆուտբոլի հետ բացարձակ կապ չունեցող աշխատանքի մեջ: Այնպես որ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, որովհետև ձեր հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է»,- ընդգծել է վարչապետը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:
«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Զամել Սայաֆ Ալ Շահրանի. Հայաստանում կան հիանալի պայմաններ Արաբական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի գործադիր կոմիտեի անդամ, Կատարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանին...
- Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 մարզիչով:
- Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան...
- Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:
- Արթուր Առուշանյանը` կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Հայաստանը, տվյալ մարզաձևի կարևորագույն մրցաշարում, որը կայանում է երկու տարին մեկ անգամ, ներկայացրեցին մարզիկներ...
-
17:28
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին
-
16:33
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն
-
16:07
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
-
15:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
-
15:34
Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան
-
15:15
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
-
15:07
Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում
-
14:56
Մեծ Բրիտանիայի վարչապետը թաքնվել է լրագրողներից սառնարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
14:18
Աթեշյանը, չսպասելով պատրիարքի ընտրության վերջնական արդյունքներին, շնորհավորել է Մաշալյանին
-
13:28
Եղանակը Հայաստանում. oդի ջերմաստիճանը կբարձրանա
-
13:00
Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, որն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ. Քոչարյան (Hraparak)
-
12:06
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի
-
12:04
Դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվեց
-
11:49
Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը
-
10:05
Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել
-
09:35
Զամել Սայաֆ Ալ Շահրանի. Հայաստանում կան հիանալի պայմաններ
-
09:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
21:09
Լիբանան. քաղաքական ճգնաժամը չի հաջողվում հաղթահարել
-
20:52
Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում. նախարար
-
20:27
Նիդերլանդներում ոգեկոչել են 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 4 կմ/ժ