ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 768,27 դրամ ԱՐԾԱԹ - 231,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 791,45 դրամ

Սաուդյան Արաբիան դատապարտել Է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելը

Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Գոլանի բարձունքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի փոխվել: Դրանք, միջազգային որոշումների համաձայն, արաբական սիրիական բռնազավթված տարածքներ են, և այլ իրականություն պարտադրելու բոլոր փորձերը իրականում ոչինչ չեն փոխի»,-նշվում է հաղորդագրության մեջ:

էր Ռիադն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի որոշումը «ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաև այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի բացահայտ խախտում է»:

Թագավորության համոզմամբ, այս որոշումը բացասական լուրջ հետևանքներ կունենա Մերձավոր Արևելքի իրադրության խաղաղ կարգավորման, տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 12 կմ/ժ
6 C°
 
  15° 
26.04.2019
  16° 
27.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: