ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես ցանկանում եմ, որպեսզի Արցախը հայկական մնա․ Ֆրենկ Փալոնե

Esports Betting Report

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն քննարկել է Արցախ ուղևորությունների և նրա հետ կապերի ԱՄՆ հակաարդյունավետ սահմանափակումները Րաֆֆի Կարակաշչյանի՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) օրենսդրական հարցերով տնօրենի հետ հարցազրույցում, տեղեկացնում է NEWS.am։

«Նախ՝ դուք չեք կարող օգտագործել ամերիկյան տրանսպորտային միջոցները Արցախ մեկնելու համար, բայց, բացի այդ, Պետդեպարտամենտը ձեզ ասում է, որ դա անվտանգ չէ, և դուք կբախվեք հետևանքների ու կհայտնվեք Ադրբեջանի «սև ցուցակում»։ Ըստ էության, նրանք փորձում են վախեցնել մարդկանց և, հավանաբար, եթե նրանք փորձում են վախեցնել ինձ ու Կոնգրեսի մյուս անդամներին, դա, անշուշտ, կխոչընդոտի մասնավոր անձանց և բիզնեսին»,- ասել է Փալոնեն։

Փալոնեն հանդես է եկել ի պաշտպանություն Արցախ այցելությունների ու նրա հետ կապերի մասին բանաձևի, որը ներկայացվել էր մարտին, ԱՀԱԿ լիակատար աջակցությամբ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փորձել աջակցել որքան հնարավոր է ավելի շատ շփումների՝ հասկանալու համար, թե ինչի են բախվում Արցախի բնակիչները։ «Արցախը գոծող դեմոկրատիա է, շուկայական տնտեսություն, շատ նման Միացյալ Նահանգներին և մնացյալ Արևմուտքին։ Ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ իմանան դա»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է քաղաքական և տնտեսական համագործակցություն հաստատել։

Կոնգրեսական Փալոնեն, որն ավելի հաճախ է եղել Արցախում, քան ԱՄՆ օրենսդիրներից որևէ մեկը Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում, նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ ուղևորությանը։

«Ես միշտ ցանկանում եմ վերադառնալ... Ես ցանկանում եմ, որպեսզի Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, ես ցանկանում եմ, որպեսզի Արցախը շարունակի մնալ անկախ երկիր կամ, եթե նրանք քվեարկեն հանրաքվեում, դառնա Հայաստանի մաս։ Սակայն որպեսզի այն հայկական մնա, ինչը վերջնանպատակն է.. ճանաչվի որպես հանրապետություն կամ Հայաստանի մաս։ Բայց դրանից բացի, ես պարզապես սիրում եմ նրա մշակույթը։ Ես պարզապես սիրում եմ ամբողջ հայկականը, և Արցախը հայկականի ինքնատիպ մարմնավորումն է, լինի բրուտագործությունը, գորգերը, թե մշակույթն առհասարակ»,- ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: