ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի օդուժը հարված Է հասցրել սիրիական Հալեպին. կան զոհեր և վիրավորներ

Версия.Инфо

Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով SANA գործակալությանը:

«Իսրայելցի ագրեսորները հարված են հասցրել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի, թշնամական հրթիռներից մի քանիսը խփվել են»,- հայտարարել է Սիրիայի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով նյութական վնաս է պատճառվել: Մինչդեռ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սիրիական ընդդիմության տվյալները, հայտնում են, որ հարվածը հասցվել է այդ շրջանում իրանական զորքերի դիրքերին: Հալեպում խախտված է էլեկտրամատակարարումը: The Jerusalem Post թերթը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել է, որ հարվածի հետևանքով Հալեպում տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: