ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Վիեննայում մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կայքից:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:  

Գլխավոր քարտուղարը ողջունել է այն շեշտադրումը, որ երկու երկրների առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծման և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար, գրում է Tert.am-ը:

Նա նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:

Կառույցի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Մինսկի խմբին կարևոր միջնորդական դերի համար և վերահաստատել ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը շարունակական ջանքերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: