ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Եթովպիան ունեն համագործակցության մեծ ներուժ. Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը

mfa.am

Հայաստանը պատրաստ է Եթովպիայի հետ կիսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը: Այս մասին Եթովպիայում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության համար առկա հրաշալի ներուժի բացահայտումը:

«Մենք երկու ազգ ենք, երկու ժողովուրդ, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում: Մենք ունենք խորը պատմական արմատներ: Այժմ մենք հնարավորություն ունենք որպես ազգ պետություն, որպես երկրներ առավել ընդլայնել մեր համագործակցությունը` ի շահ մեր ազգերի, հանուն մեր ժողովուրդների զարգացման և մերձեցման: Ուստի, մենք հավատացած ենք, հատկապես զարգացման ներկայիս դարաշրջանում, բոլորս գիտակցում ենք, որ միայն խելացի զարգացման ճանապարհով, երբ ժողովրդի տաղանդը լիովին անկաշկանդ դրսևորվելու հնարավորություն ունի, միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել կայուն զարգացման, որն իսկապես մնայուն է և մարդկանց մոտ իրականում արմատավորում է զարգացման օրակարգի նկատմամբ սեփականության զգացումը»,- նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաներն այն գործիքներն են, որոնք պետք է փոխանցվեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան տնօրինել իրենց կյանքը:

«Մենք Հայաստանում ուեննք մեր տնտեսության այդ ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման հետաքրքիր օրինակ, շատ հետաքրքիր ազգային փորձ։ Ես շատ հպարտ եմ, որ այս տարիների ընթացքում մենք հասել ենք մի հանգրվանի, երբ մեր ՀՆԱ 7․4 տոկոսն կազմում է այդ ոլորտը, որի տարեկան աճը վերջին ութ տարիների ընթացքում 25 տոկոսից ավելի է: Եվ դա շոշափելի արդյունք է տալիս, երբ մենք տեսնում ենք մարդկանց, երիտասարդ տաղանդների, որոնք վստահաբար պատասխանատվություն են ստանձնում իրենց կյանքի և զարգացման համար»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսելու իր փորձը: Նա նշել է, որ եթովպացի գործընկերների հետ քննարկել են համատեղ աշխատանքի տարբեր ուղիները:

«Մենք գիտենք Եթովպիայի ամուր ներուժը և հակված ենք համադրելու այդ ներուժը այնպես, որ մեր երկու ազգերը կարողանան աշխատել միմյանց հետ և փոխշահավետ օգուտներ քաղեն՝ այդ համագործակցությունն իրական դարձնելով մեր ժողովուրդների համար։ Այսպիսով, մենք հավատում ենք, որ շատ լավ ներուժ ունենք դրա համար։ Եվ շնորհակալություն իմ լավ ընկեր, իմ գործընկերոջը ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ Իմ կողմից գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև այդ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր առաջին ձեռքից ներկայացրեցին ամենը։ Ես չէ, որ պետք է ձեզ դա ներկայացնեմ, այլ դրանով փաստացի զբաղվողները։ Շատ շնորհակալ եմ կատարված լավ աշխատանքի համար: Մենք նաև ստորագրեցինք մի լավ հուշագիր երկու կողմերի միջև՝ խթանելու և հնարավորություն ընձեռելու նորարարության և ստեղծարար կրթության համար։ Մենք Հայաստանում շատ լավ տեխնոլոգիական քաղաք ունենք, որը կարող է դառնալ շատ լավ գործընկեր եթովպական գործընկերոջ համար՝ համատեղ աշխատելով այս համագործակցության ուղղությամբ։ Այնպես որ, ես իսկապես հույս ունեմ, որ այս այցը լավ սկիզբ կդառնա մեր ժողովուրդների միջև առավել ամուր և շոշափելի համագործակցության համար:Եվ ես ակնկալում եմ նաև իմ գործընկերոջը տեսնել Հայաստանում, ինչը շատ լավ հնարավորություն կընձեռի այս համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև մեր կառավարությունների միջև համագործակցություն ծավալելու համար՝ բիզնես համայնքներին օգնելու նպատակով»,-հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: