ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան Երևանին և Բաքվին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն` իրականացնելու Վիեննայում հնչած գաղափարները

mid.ru

Մոսկվան Երևանին և Բաքվին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ադրբեջանական ONA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին համարվում է կարևորագույն արտաքին քաղաքական առաջնահերթություններից։

«Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում բարձր ուշադրությունը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ փոխգործակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Զախարովան: 

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը` Զախարովան շեշտել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:

«Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ընթացքի մեջ է, կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն` խաղաղ կարգավորման հասնելու համար», - ավելացրել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: