ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Թրամփը հրաժարվեց Մեքսիկայի հետ սահմանը սեղմ ժամկետում փակելու գաղափարից

Reuters © Leah Millis

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է անօրինական միգրացիայի և թմրադեղերի ներմուծման դեմ պայքարելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանը սեղմ ժամկետներում փակելու գաղափարից: Նա մեքսիկական իշխանություններին մեկ տարի ժամանակ է տվել այդ խնդիրները լուծելու համար: Հակառակ դեպքում, Թրամփը սպառնացել է ավելացնել մեքսիկական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը:

Նշենք, որ Թրամփի այս հայտարարությունը հետ քայլ է վերջերս արած հայտարարությունից, որում զգուշացնում էր, որ եթե Մեքսիկան չդադարեցնի միգրանտների հոսքն ԱՄՆ, ապա ինքը կփակի ամբողջ սահմանը կամ նրա զգալի հատվածները:

Սակայն Թրամփն այս որոշումից հրաժարվեց Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդատուների և հանրապետական օրենսդիրների հետ խորհրդակցելուց հետո, որոնք նախագահին զգուշացրել են ԱՄՆ տնտեսության վրա այդ որոշման բացասական հետևանքների մասին:

Բանն այն է, որ այս սահմանով ներկայումս ամեն օր մոտ 1.7 մլրդ դոլարի ապրանք և ծառայություններ են արտահանվում և ներմուծվում: Միացյալ Նահանգների գյուղատնտեսության վարչության տվյալներով, Մեքսիկայում է աճեցվում ԱՄՆ ներմուծվող բանջարեղենի գրեթե կեսը և մրգերի 40 տոկոսը: Բացի այդ, մոտ 500 հազար աշխատողներ, ուսանողներ, զբոսաշրջիկներ ամեն օր հատում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը:  

Տեխասի և Արիզոնայի (Մեքսիկային սահմանակից նահանգներ) հանրապետական սենատորների խոսքով` սահմանի փակումը կարող է ամենից շատ տնտեսական վնաս հասցնել իրենց նահանգներին, ինչն էլ ձեռնտու չէ Թրամփին՝ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների տեսանկյունից (այս քայլով վերջինս կարող է կորցնել այս նահանգների իր ընտրազանգվածը): Սահմանի փակումը, այդ թվում նաև մաքսատուրքերի բարձրացումը, կարող է նաև վնաս հասցնել Կոնգրեսի կողմից Մեքսիկայի և Կանադայի հետ նոր առևտրային պայմանագրերի կնքմանը:

Ավելին, Moody's Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին զգուշացրել է, որ «ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամբողջական փակումը մի քանի շաբաթվա ընթացքում կարող է հանգեցնել ռեցեսիայի թե´Մեքսիկայում, թե´ ԱՄՆ-ում»:

Նշենք, որ միգրանտների դեմ պայքարը Թրամփի նախընտրական խոստումներից է: Այդ իսկ պատճառով վերջինս անում է ամեն հնարավորը իր ընտրողներին չհիասթափեցնելու և 2020թ.-ին կայանալիք ընտրություններում նրանց ձայները կրկին ստանալու համար:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: