Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը
Ասատուր Սարաֆյան՝ ամերիկահայ գյուտարար, ով համարվում է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի, բենզինային պոմպի, ավտոյուղի չափիչի, անասեղ ներարկիչի, ինչպես նաև ամերիկյան առաջին փորձարարական` Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի հեղինակը:
Ասատուր Սարաֆյանը` նույն ինքը Օսկար Բենքերը, ծնվել է 1895թ. Օսմանյան կայսրությունում: Սարաֆյանների ընտանիքին հաջողվում է ողջ մնալ Համիդյան կոտորածների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Օսմանյան կայսրության ողջ տարածքում 1894-1896թթ.: Սակայն որոշ ժամանակ անց փոքրիկ Ասատուրը հանկարծակի հիվանդանում է: Ոչ ոք հույս չուներ, որ նա ողջ կմնա. մայրը հոգեկան խանգարում էր ստացել կոտորածների ժամանակ և ի վիճակի չէր հոգ տանել երեխայի մասին: Տղային փրկում է հոր հնարամտությունը: Վերջինս այծի կրծքի օգնությամբ (օգտագործում է որպես կաթի շիշ) երեխային խաղողի հյութ է խմեցնում, ինչի շնորհիվ էլ նա լիովին ապաքինվում է:
Պատանեկության տարիներին Ասատուրը, լքելով Օսմանյան կայսրությունը, բնակություն է հաստատում Չիկագոյում: Այնուհետև տեղափոխվելով Էլիս կղզի` գաղթականներին ընդունող բյուրոյում նա փոխում է իր անունը և ազգանունը` դառնալով Օսկար Բենքեր, հայտնում է allinnet.info-ն:
Ասատուրն աշխատանքի է անցնում սարքավորումների խանութում: Այստեղ նա հայտնագործում է սղոցների սայրերի սրման գործիքը: Իր առաջին հայտնագործությունից ոգևորված Սարաֆյանը որոշում է կայացնում իր կյանքը նվիրել գյուտարարությանը:
Երբ «General Motors»-ը սկսում է ավտոմեքենաները համալրել կիսաավտոմատ փոխանցման տուփերով, բազմաթիվ թերություններ են ի հայտ գալիս։ Սարաֆյանն ընկերությանն առաջարկում է ավտոմատ փոխանցման տուփ, որն ավելի հուսալի էր և ամուր։ Սակայն ընկերությունը մերժում է նրա առաջարկը: Սարաֆյանն ութ տարի շարունակ պայքարում է ավտոմեքենաներ նախագծող ընկերությունների դեմ, և վերջապես նրա առաջարկն ընդունվում է: «General Motors»-ն անմիջապես սկսում է համալրել իր ավտոմեքենաներն ավտոմատ փոխանցման տուփերով։ Արդյունքում նոր փոխանցման տուփերը դառնում են ավելի անվտանգ և դիմացկուն:
Նշենք, որ Սարաֆյանը զգալի ներդրում է ունեցել նաև ավիացիայի ոլորտում: Նա հայտնի ինժեներ Իգոր Իվանովիչ Սիկորսկու հետ միասին մասնակցել է առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի շարժիչի փոխանցման տուփի նախգծման աշխատանքներում, որն իր առաջին թռիչքը կատարեց 1939թ.-ին: Սիկորսկու և Սարաֆյանի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների զանգվածային արտադրության: Հատկանշական է, որ այս հայտնագործության շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաջողվեց ավելի քան 20,000 զինծառայողի կյանք փրկել Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, հաղորդում է armmuseum.ru-ը:
Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
1968թ. Ասատուր Սարաֆյանը ստեղծում է նաև առաջին պնևմատիկ, առանց ասեղի ներարկիչը, որը մինչև օրս էլ օգտագործվում է ամբողջ աշխարհում պատվաստման նպատակով: Ժամում 2000 ներարկում կատարող սարքը բժշկության ոլորտում մեծ տարածում է ձեռք բերում: Երբ Գրենադա կղզում համաճարակ է բռնկվում, Սարաֆյանի կողմից ստեղծված ներարկիչներն արտադրող «Med-E-Jet»- ընկերությունը դրանցից նվիրաբերում է կղզուն, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում կանգնեցնել համաճարակի աճը: 1979թ. օգոստոսի 2-ին Գրենադայում թողարկվում են փոստային դրոշմանիշներ` ի պատիվ հայազգի գյուտարարի, ում շնորհիվ հաջողվեց փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր:
Հայազգի գյուտարարը հռետորական վարպետությամբ չէր փայլում: Նրա հայկական ակցենտը շատ հաճախ խանգարում էր սահուն անգլերեն խոսելուն: Սակայն երբ ժողովների ժամանակ ոտքի էր կանգնում և իր կարծիքն արտահայտում, ամերիկացի ինժեներներն ընդունում և հաշվի էին նստում նրա բոլոր ասածների հետ, հայտնում է bhull.blogspot-ը:
1983թ. հրապարակվում են Սարաֆյանի հուշերը «Ամերիկյան գյուտարարի երազանքներն ու պատերազմները. մի ներգաղթյալի ռոմանս» վերնագրով: Իր հուշերում նա նշում է. «Ամերիկան շարունակում է մնալ մի երկիր, որը մարդուն տալիս է բոլոր հնարավորությունները նպատակներին հասնելու համար: Սակայն մարդ պետք է կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր ձախողումները, պետք է կարողանա հաշվի չառնել նվաստացուցիչ վերաբերմունքը և պետք է միայն առաջ նայի: Դա է կարևորը»:
Ասատուր Սարաֆյանը մահացել է Քլիվլենդում 1979թ.` 83 տարեկան հասակում:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ