ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը Թուրքիայից սպառնալիքներ է ստանում՝ հայերի ցեղասպանության պատճառով

PanARMENIAN.Net

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն մահվան սպառնալիքներ է ստանում՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցած միջադեպի պատաճառով։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը, հղում կատարելով ֆրանսիական La Depeche կայքին։ 

Նշվում է, որ ԽՎ նիստի ժամանակ, որը վարում էր Ֆիլիպ Ֆոլիոն, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հարձակում են գործել՝ մեղադրելով Ռուանդայում ցեղասպանության մեջ ու հայերի ցեղասպանության ճանաչումն անվանելով «պոպուլիստական» քայլ։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի պատվիրակությունը, ի նշան բողոքի, լքել էր դահլիճը։

Ֆիլիպ Ֆոլիոն միջադեպի մասին գրառում էր արել թվիթերում, որը, ինչպես նա է ասել, ունեցել է 115 հազար դիտում (իր թվիթների միջին դիտողականությունը եղել է 1500-ից 5000) ու բազում մեկնաբանություններ՝ սպառնալիքներով, անգամ մահվան։ Մեկնաբանությունների մեծ մասը եղել է թուրքերեն։

Պատգամավորը նաև նշել է, որ անգամ օդանավակայանում, երբ մարդիկ ճանաչել են նրանց՝ վիրավորել են։

Ֆոլիոն նշել է, որ շարունակում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում իր պլանավորված աշխատանքները։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման օր հաստատելը քննաատության արժանացավ Թուրքիայի կողմից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: