ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը պետք է ունենա գրադարանների կառավարման նոր համակարգ և այն պետք է բխի միմիայն ընթերցասեր հասարակության շահերից. քաղաքապետարան

Մայրաքաղաքում այսօր համայնքային 19 գրադարան է գործում: Համակարգում առկա խնդիրներին ու դրանց գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային այցով եղավ մի շարք գրադարաններում:

«Մենք չենք կարող Երևան քաղաքի համայնքներում ունենալ լավ, վատ և շատ վատ վիճակում գտնվող գրադարաններ՝ ոչ միայն շենքային պայմաններով, այլև սպասարկմամբ, մենեջմենթով, գրքային ֆոնդով, միջոցառումների քանակով: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ Երևանը պետք է զարգանա համաչափ, և այս ոլորտում մենք նույնպես պետք է կարողանանք ապահովել համաչափ զարգացում, իսկ կառավարման ներկա համակարգը մեզ թույլ չի տալիս իրականացնել համաչափ զարգացում, որովհետև գրադարանների մի մասը ենթրակվում է վարչական շրջաններին, գրադարան կա, որը ենթարկվում է անմիջապես քաղաքապետարանին և այս կառավարումն, ըստ իս, արդյունավետ չէ»,- նկատում է փոխքաղաքապետը:

Ընդգծելով միասնական համակարգի ներդրման կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նկատում է՝ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր ոլորտում գրանցել ձեռքբերումներ:

«Ինչպես տեսնում ենք, այս գործող համակարգն ինքն իրեն սպառել է, և որոշ գրադարաններ ուղղակի իներցիայի ուժով ապրում են: Երևանի գրադարանների կառավարման նոր համակարգը պետք է բխի միմիայն քաղաքի ընթերցասեր հասարակության շահերից և պետք է բխի գրադարաններով ապրող ու իրենց ժամանակի որոշակի մասը գրադարաններում անցկացնող մարդկանց շահերից: Այն, ինչ մենք տեսնում ենք, որոշ տեղերում գոհացուցիչ է, որոշ տեղերում՝ շնորհակալության արժանի, բայց, ցավոք սրտի, շատ տեղերում նույնիսկ բավարար չէ, և այս մասով մենք անելիք ունենք», - ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Կառավարման նոր մեխանիզմներ ու մոտեցումներ կիրառելու համար առաջիկայում մշակույթի վարչությունը կներկայացնի առաջարկներ:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ստուգայցով եղավ նաև Նուբարաշենի երաժշտական դպրոցում և նորակառույց մանկապարտեզում:
Վարչական շրջանի նոր նախակրթարանն առաջիկայում իր դռները կբացի 132 սաների առջև: 
Անակնկալ ստուգայցերը համայնքային կազմակերպություններում լինելու են շարունակական:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: