ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանը լուսանկարվեց երիտասարդների հետ

ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար դիմած երիտասարդներին, հայտնում է Panorama.am-ը: 

Սերժ Սարգսյանը երիտասարդներին ասել է, որ նրանց շատ ասելիքներ ունի, բայց այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության համար՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով: 

«Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է պատրաստ է նա ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում, ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինները, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր»,- ասել է Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ նախագահը դիմել է ներկաներին՝ հարցնելով, թե իրեն որևէ բան ունե՞ն ասելու, ներկա աղջիկներից մեկն ասել է. «Վերադարձեք»:

ՀՀ երրորդ նախագահը նաև ասել է, որ երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանի. «Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»։ 

Հանդիպման ավարտին երիտասարդներից մեկը խնդրեց սելֆի անել Սերժ Սարգսյանի հետ։ Նա ասաց, թե «վերջերս մոդա է դարձել», Սերժ Սարգսյանն էլ արձագանքեց. «Մի քիչ այդ մոդայից հետ եմ ընկել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: