ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը բարկացրել է թուրքերին

Tert.am

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և  Հրանտ Դինքի  մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` գրառումն արվել է ապրիլի 23-ին։ Ի դեպ, Ջեմալ փաշայի թոռը թուրք այն հրապարակախոսներից է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Սիրելի Հրանտ, գիտեմ, որ դու շատ հեռու ես, սակայն ես նորից կիսում եմ ապրիլի 24-ի ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։

Հասան Ջեմալի վերոնշյալ գրառումը դժգոհությունների պատճառ է դարձել իր հետևորդների շրջանակներում, որոնց մեջ կան նաև ազգայնականներ:

Մասնավորապես նրանցից մի քանիսը, փորձելով հակադարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք լրագրողին, առաջ են քաշել թուրքական անհիմն պնդումները, ըստ որոնց՝ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հակառակը։  Նրանց մեկնաբանությունները համառոտ ներկայացնում ենք ստորև.

«Մարդ ինչպիսի ուղեղ պետք է ունենա, որ այս օրով նման գրառում կատարի»: 

«Հասան Ջեմալ դու շատ ստոր մարդ ես»:

«Ատելությամբ դատապարտում եմ Հասան Ջեմալի գրառումը: Հայերը այդ տարիներին սպանել են «Միություն և առաջադիմության» կուսակցության մի շարք ղեկավարների»:  

«Կեցցե Էնվեր փաշան, Կեցցե Ջեմալ փաշան։ Իթթիհադականները կմեռնեն, բայց իթթիհադականությունը չի մեռնի»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: