ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը հայ մտավորականների ճակատագիրն ուսումնասիրելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս

horizonweekly.ca

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր պատշաճի հուղարկավորելու համար: 

«Մեր մեջլիսը Օսմանյան և հայ ժողովրդի լուսավորության համար պայքարած, կրթական կառույցները կանգուն պահած, գրող, ստեղծագործող և այս հողերում սպանված մտավորականների իրավունքը պետք է ներկայացնի և նրանց հիշատակը վառ պահի»,- նշել է Փայլանն առաջարկի մեջ, հաղորդում է Ermenihaber-ը: 

Նշելով, որ հայերը 104 տարի է արդարության են սպասում` Փայլանն ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասնյակ երկրների խորհրդարանի հարցն է դարձել, սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդհանրապես չի քննարկվել: Մինչդեռ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը պետք է քննարկվի հենց այն խորհրդարանում, որի երկրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել:

Աշխարհի բոլոր կողմերում սփռված Թուրքիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Այդ արդարությունը, սակայն, հնարավոր է հաստատել միայն Թուրքիայում ապրող ժողովուրդների հոգում և Թուրքիայի մեջլիսում»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: