ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի գերագույն ռադան ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու հռչակելու մասին օրենք է ընդունել

armtimes.com

Ուկրաինայի գերագույն ռադան օրենք է ընդունել, որի համաձայն ուկրաիներենը երկրի միակ պետական լեզու է  հռչակվում: 

Օրենքին կողմ է քվեարկել 278 պատգամավոր, այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի երկրի նախագահի ստորագրմանը: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:

Օրենքը պահանջում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կյանքի բոլոր՝ պետական, կրթական, առողջապահական, ծառայությունների և այլ ոլորտներում օգտագործեն բացառապես ազգային լեզուն: Բացառությունները կվերաբերեն միայն անձնական շփմանը և կրոնական ծեսերին:

Օրենքի հեղինակներն իրենց գլխավոր խնդիրն են համարում ուկրաիներենի՝ որպես ազգային լեզվի զարգացումը և պահպանումը: Ակնկալվում է պաշտոնյաների համար լեզվի հստակ մակարդակի գիտելիքների թեստ անցկացնել, որի արդյունքների անբավարար լինելու դեպքում նրանց 128-459 դոլարի տուգանք կսպառնա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: