ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  ուղերձում ասված է.

Реклама 15

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-իԱշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբմեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբոր հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդունհենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:

Մեր պետության կարևորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններորպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելուսեփական աշխատանքով իր կարիքները հոգալուիր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:

Նոր աշխատատեղերի ստեղծումըբնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումըաշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ ևս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքումորոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղությունքաջառողջություն ու ամենայն բարիք»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: