ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Կազանջյան Լոնգոբարդո` հայուհի, ով եղել է ամերիկյան հրթիռային նավիգացիոն համակարգի ստեղծողներից

Աննա Կազանջյան Լոնգոբարդո` «Saturn» հրթիռային նավիգացիոն համակարգի, «Viking» տիեզերական նախագծի, «Avangard» հեռահաղորդակցության համակարգի մշակող, «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության նախկին տնօրեն և «Unisys Corp»-ի նախկին գործադիր տնօրեն:

Կազանջյանը եղել է Կոլումբիայի համալսարանում մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, ինչպես նաև «Իգլսթոն» մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։ Նա ներկայում «Նյու-Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում է:

Աննա Կազանջյանը ծնվել է 1928 թ.-ին Նյու Յորքում` հայ գաղթականների ընտանիքում: Գիտության նկատմամբ սերը նրա մոտ ի հայտ է եկել դեռ վաղ տարիքից: Նրա հայրը հալեպահայ ներգաղթյալ էր, իսկ մայրը Կոստանդնուպոլսից էր (նրա ընտանիքը վերապրել էր Հայոց ցեղասպանությունը և հասել ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո): Մոր օրիորդական ազգանունը Յազեջյան է, իսկ նրա մեծ քեռին հայտնի վարժապետ և առաջնորդ Հայկ Խոջասարյանն է (երբեմն հիշատակվում է Հոջասարյան), հայտնում է auroraprize.com-ը:

1952 թ., Կոլումբիայի համալսարանում պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը, Աննան դարձավ մեքենաշինության ոլորտում առաջին կին գիտնականը: «Մենք` կանայքս, պետք է աշխատենք մեր ինքնագնահատականի վրա և ձախողումներ թույլ չտանք», - հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Աննա Կազանջյանը:

Նա  Միացյալ Նահանգներում առաջին կինն էր, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա:  Շատ ճարտարագետների կարծիքով` նավերի կառուցման ոլորտում նրա ճշգրիտ հաշվարկներ են հիմնականում նրան ճանաչում բերել:  «Աննա Կազանջյանի հաշվարկներով նավերի համար կազմված նավիգացիոն կոնստրուկցիաները ճշգրիտ էին անգամ ավելի քան 100 մետր խորության վրա», - այս մասին «Science» թերթին ասել է դոկտոր Էդվարդ Բոլթոնը, հայտնում է armeniadiscovery.com-ը

Երբ 1956 թ. նրան «Sperry RAND» ընկերությունում ընդունվում է որպես առաջատար մասնագետ, նա սկսում է զբաղվել անալոգային և թվային ծրագրերի մշակմամբ: ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Anna Kazanjian

Այդ տարիներին նա մեծ ներդրում է կատարել նաև ավիացիոն ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում, մասնավորապես մասնակցել է «Saturn» հրթիռի և «Viking» տիեզերական համակարգի ստեղծման, ինչպես նաև «Avangard» նախագծի աշխատանքներին:

Ինչպես հայտնի է` «Avangard» նախագծով նախատեսվում էր ուղեծիր ուղարկել առաջին ամերիկյան արբանյակը, սակայն, թռիչքի առաջին իսկ վայրկյանին հրթիռը պայթեց անմիջապես մեկնարկային հրապարակում: Անհաջող մեկնարկից հետո «Sperry RAND» ընկերությունը հրաժարվեց քաղաքացիական պատվերներից և անցավ ռազմական արտադրանքի: 

Աննան սկսեց զբաղվել Պենտագոնի համար նախատեսված «Ատլաս» տիպի բալիստիկ համակարգերի թռիչքի հաշվարկման աշխատանքներին: 1957 թ. Աննա Կազանջյանը մշակեց հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվեցին գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի է եղել միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Երկու տարի անց NASA-ն, վերջապես կարողանալով օգտագործել այդ հաշվարկները, ի վիճակի եղավ մի քանի արբանյակներ գործարկել:

Այսպիսի հաջողություններից հետո Աննա Կազանջյանը դարձավ ռազմական տեխնոլոգիաների նմանատիպ համակարգերի հետազոտման և զարգացման բաժնի պետ: Ավելի ուշ զբաղեցրել է  «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության տնօրենի, այնուհետև`«Unisys Corp»-ի գործադիր տնօրենի պաշտոնները:

«Ցանկության դեպքում, մենք ընդունակ ենք ավելին անել: Կարևորն այն է, որ ձգտենք ինչ-որ բան անել. անհնարին ոչինչ չկա», - ասել է Կազանջյանը, հայտնում է barev.today-ը: 

Մինչև 1965 թ.-ը` նախքան ռազմական տեխնիկայի համակարգերի հետազոտման և զարգացման բաժնի ղեկավար դառնալը, Կազանջյանը ոչ միայն զբաղվել է համակարգերի ստեղծմամբ, այլ նաև անձամբ է մասնակցել փորձարկման թռիչքներին:

Աննան հանդիսանում է կանանց ճարտարագիտական ընկերության հիմնադիրներից մեկը:

1966-1970թթ. եղել է Նյու Յորքի տեխնիկական ընկերությունների խորհրդի տնօրեն: Կազանջյանը մինչ այսօր էլ հանդիսանում է Բարնարդ քոլեջի մեխանիկական ճարտարագիտության խորհրդի անդամ: Ներկայումս բնակվում է Նյո Յորքի Բրոնքսվիլ ավանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: