Թուրք-արաբական լարվածությունն անդրադառնում է նաև Հայաստանին

Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիական ազգային բանակն ակտիվ հարձակման է անցել Տրիպոլիի հարավում և մոտենում է մայրաքաղաքի կենտրոնին: Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարում է, որ Հաֆթարի գործողություններին մասնակցում է նաև օտարերկրյա ավիացիա, սակայն չի հստակեցվում` թե որ երկրների մասին է խոսքը:
Այս պահի դրությամբ Լիբիայում ռազմական գործողություններին օտարերկրյա ուժերի մասնակցության որևէ ապացույց չկա, սակայն պետք է նկատել, որ այստեղ արտաքին ուժերը, առաջին հերթին` տարածաշրջանի երկրները, իրական հետաքրքրվածություն ունեն: Այսպես, Խալիֆա Հաֆթարը վայելում է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի աջակցությունը, իսկ Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը` Թուրքիայի և Կատարի:
Հաֆթարին աջակցող ուժերի կարծիքով` Տրիպոլիիում գործող կառավարությունը վերահսկվում է ծայրահեղական իսլամական խմբավորումների կողմից: Արաբական գարունից հետո Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տարածաշրջանում կայունության հաստատումը կապում են զինվորականների իշխանության հաստատման հետ: 2011 թվականին Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Եմենում տեղի ունեցած զարգացումների հետևանքով գործող վարչակարգերի տապալումը կամ թուլացումը հանգեցրեց իսլամական ծայրահեղականության աճին` այդ թվում այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների ձևավորմանը, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Այժմ արաբական միապետությունները, որոնք, ի դեպ, նույնպես ֆինանսավորում են իսլամական ծայրահեղական խմբավորումների, փորձում են տարածաշրջանում ամրապնդել զինվորական ռեժիմների դիրքերը` կայունություն հաստատելու համար, ինչպես եղավ Եգիպտոսում 2013 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում: Ի դեպ, Եգիպտոսը Լիբիայում առանձնակի հետաքրքրություն ունի, քանի որ Տրիպոլիում գործող կառավարությունում բավականին ամուր են եգիպտական գործող իշխանությունների, կարելի է ասել, գաղափարական թշնամիների` «Մուսուլման եղբայրներ» խմբավորման դիրքերը:
Տարածաշրջանային ուժերի դասավորությունը նույն է նաև Սուդանում: «Արաբական դեմոկրատիայի» գաղափարները պաշտպանող Թուրքիայում և Կատարում փորձում են թույլ չտալ զինվորականների իշխանության ամրապնդում աֆրիկյան այդ երկրում, իսկ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Եգիպտոսում` հակառակը: Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն ռազմական հեղաշրջումից հետո 3 մլրդ դոլար ֆինանսական աջակցություն են տրամադրել տնտեսական լուրջ դժվարությունների առաջ կանգնած աֆրիկյան այս երկրին, սակայն Սուդանի հասարակությունը հաստատակամ է դեմոկրատական փոփոխությունների հասնելու հարցում և որևէ կերպ չի համաձայնում հեղաշրջումից հետո ձևավորված Ռազմական խորհրդի պահպանմանը:
Ընդ որում, պետք է նշել, որ հյուսիսաֆրիկյան այս երկրներում կողմերի հետաքրքրությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև անվտանգային ու տնտեսական:
Այսպիսով, կարելի է փաստել, որ արաբական աշխարհի առաջատար երկրներն ու Թուրքիա-Կատար կոալիցիան տարածաշրջանային քաղաքականությունում ունեն մոտեցումների լուրջ տարբերություններ ոչ միայն Իրանի հետ համագործակցության հարցում: Այդ տարաձայնություններն գնալով ավելի են խորանում` տարաբնույթ արտահայտումներ ստանալով երկկողմ հարաբերություններում: Թերևս հենց այս տարաձայնություններով է պայմանավորված նաև Ստամբուլում սաուդյան հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության շուրջ թուրքական իշխանությունների բարձրացրած մեծ աղմուկը:
Հենց այս տարաձայնություններով է բացատրվում նաև արաբական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսակցությունների ակտիվացումը: Մասնավորապես, Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին գրել են ԱՄէ լրատվամիջոցները, թեմային լայն անդրադարձ են ունեցել սաուդյան ԶԼՄ-ները` դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարել է Արևելյան Լիբիայի կառավարությունը: Վերջին տարիներին այս թեմայով ակտիվ քննարկումներ կային նաև Եգիպտոսում:
Արաբական երկրների` այդ թվում նաև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդան Արաբիայի կողմից Հայոց ցեղասպանության թեմայի շահարկումը խոսում է այն մասին, որ սունիական այս երկու կոալիցիաների միջև տարաձայնությունները գնալով ավելի են սրվում` մերձավորարևելյան տարածաշրջանը դարձնելով էլ ավելի անկայուն:
-
09:23
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
-
23:16
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ
-
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
-
21:05
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցը
-
20:49
Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
-
20:05
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
-
19:58
Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ
-
19:15
Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
-
18:22
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին
-
17:14
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ.Հայկական կողմը կորուստներ չունի
-
17:11
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
-
17:09
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է
-
17:06
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
-
16:45
Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն
-
16:35
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
-
15:53
Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները. Վազգեն Մանուկյանն՝ ուժային կառույցներին
-
15:49
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:00
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
-
14:58
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով
-
14:44
ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
15:11
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ