ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 208,35 դրամ ԱՐԾԱԹ - 417,26 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 665,38 դրամ

Նոր Զելանդիայի վարչապետը նշանվել է

Freepressjournal

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նշանվել է իր երեխայի հոր՝ Քլարք Գեյֆորդի հետ, ինչի մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով վարչապետի խոսնակին:

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը նշանադրվել է Սուրբ Զատկին, ինչից հետո վարչապետը սկսել է ադամանդյա մատանի կրել:

Զույգի  առաջնեկը ծնվել է անցած տարվա հունիսին: Արդյունքում Արդերնը դարձել է Նոր Զելանդիայի պատմության մեջ երկրորդ վարչապետը, որը մայրացել է պաշտոնավարման ընթացքում, ինչից հետո նրա զուգընկերն արձակուրդ է վերցրել երեխայի խնամքով զբաղվելու համար:

Իր վերջին հարցազրույցներից մեկում Արդերնը նշել էր, որ թեև ֆեմինիստ է, սակայն չի պատրաստվում առաջինն ամուսնության առաջարկ անել զուգընկերոջը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6 կմ/ժ
23 C°
 
15°  27° 
24.09.2020
16°  28° 
25.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: