ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ծանոթացել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան ներդրումային ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:

Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն:

Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: