ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում՝ «դարի գործարքին» ընդառաջ

islam-today.ru

Գազայի հատվածում մայիսի 4-6-ին իրավիճակի սրացման արդյունքում տեղի ունեցած բախումներն ամենախոշորն էին վերջին 5 տարվա ընթացքում. կողմերը միմյանց ուղղությամբ արձակել են հարյուրավոր հրթիռներ, հայտնի է առնվազն 4 իսրայելցի և 23 պաղեստինցի զոհերի մասին:

Թեև մայիսի 6-ին կողմերը Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար կնքեցին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ զինվորականներին հրահանգել է շարունակել հարվածները Գազայի հատվածում ահաբեկչական տարրերի ուղղությամբ:

Ամեն դեպքում, առաջիկա շաբաթներին Գազայի հատվածում և ընդհանրապես պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, համեմատաբար հանգիստ կլինի: Իսրայելում մայիսի 14-ին անցկացվելու է Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթը, և Թել-Ավիվում հետաքրքված են տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Բացի այդ, մայիսի 6-ին սկսվել է մուսուլմանների համար սուրբ ամիսը՝ Ռամադանը, որը կավարտվի հունիսի 4-ին, ուստի Գազայի հատվածում զինյալները ևս հարաբերական զսպվածություն կցուցաբերեն:

Իսկ թե հունիսին ինչ զարգացումներ կլինեն պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, ցույց կտա Վաշինգտոնի խաղաղության պլանը, որն, ինչպես հայտարարել է Թրամփի մերձավորարևելյան թիմի ղեկավար Ջերարդ Քուշները, ով Թրամփի փեսան է և ազգությամբ հրեա է, կհրապարակվի Ռամադանից հետո:

Թրամփի խորհրդականը որևէ մանրամասներ չի ներկայացրել «դարի գործարքից»: Քուշների խոսքերով՝ ամերիկյան նոր պլանը կդառնա Իսրայելի և պաղեստինցիների միջև քաղաքական հարցերի կարգավորման համար բավականին լավ ելման կետ և խթան կհանդիսանա պաղեստինյան տնտեսության զարգացման համար: Նրա խոսքերով՝ պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորումը համապատասխանում է Իսրայելի երկարաժամկետ շահերին, ուստի հրեական պետությունը սպիտված կլինի զիջումների գնալ, սակայն ոչ այնպիսի զիջումների, որոնք սպառնալիքի տակ կդնեն իր անվտանգությունը: Դեռևս անհասկանալի է՝ պլանը ներառո՞ւմ է պաղեստինյան պետություն ստեղծելու մասին առաջարկ, թե՞ ոչ:

Մեծ հաշվով այս պլանի հետ կապված պաղեստինցիները մեծ հույսեր դժվար թե ունենան: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ անվերապահորեն աջակցում է Իսրայելին, ինչն ապացուցել է այդ թվում նաև գործով: Ի դեպ, պաղեստինա-իսրայելական հակամարտության ամենակնճռոտ հարցից մեկի՝ Երուսաղեմի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ն արդեն հայտնել է իր վերաբերմունքը՝ 2017 թվականին Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք:

Այն, որ ամերիկյան այս նոր պլանում ավելի շատ արտահայտված են լինելու Իսրայելի շահերը, կարելի է հասկանալ նաև պաղեստինցիներին ուղղված Քուշների կոչից՝ միանգամից չմերժելու այս պլանը: Սակայն պետք է նկատել, որ ինչքան էլ պաղեստինյան իշխանությունների համար ընդունելի լինի զիջումների գնալու հեռանկարը, հասարակությունը բավականին ռադիկալ է տրամադրված այս հարցում, և որևէ որոշում պարտադրելը բավականին դժվար է լինելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: