ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Facebook-ի համահիմնադիրը սոցցանցի մասնատման կոչ է արել

RIA Novosti

Facebook Inc-ի համահիմնադիր  Քրիս Հյուզը New York Times-ում տպագրված հոդվածում սոցցանցի կազմացրման կոչ է արել, փոխանցում է Rambler-ը:

«Մենք մենաշնորհների սանձման ավանդույթ ունեցող ազգ ենք՝ անկախ նրանից, թե որքան բարեմիտ կարող են լինել այդ ընկերությունների առաջնորդները: Մարկի իշխանությունն անննախադեպ է և ոչ ամերիկյան», - կարծում է Հյուզը:

Facebook-ը խոշորագույն սոցցանցի է տիրապետում, որն ամբողջ աշխարհով ավելի քան 2 մլրդ օգտատեր ունի: Նրան են պատկանում նաև  WhatsApp-ը, Messenger-ը և Instagram-ը, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան 1 մլրդ օգտատեր ունի:

Հյուզը Facebook-ի համահիմնադիր է դարձել 2004-ին Հարվարդում ընկերության գլխավոր տնօրեն Ցուկերբերգի և Դաստին Մոսկովիչի հետ: Նա Facebook-ից հեռացել է 2007-ին՝ ավելի ուշ հայտարարելով, որ 3 տարում կես մլրդ դոլար է աշխատել:

Հյուզը գրում է, որ վերջին անգամ Ցուկերբերգի հետ հանդիպել է 2017-ի ամռանը՝ Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից մի քանի ամիս առաջ:

«Մարկը լավ, բարի մարդ է: Բայց ես բարկացած եմ, որ աճի համար նրա ուշադրությունը հանգեցրել է նրան, որ նա հանուն քլիքների զոհաբերել է անվտանգությունը և կոռեկտությունը: Եվ ես անհագստանում եմ, որ Մարկն իրեն շրջապատել է մի թիմով, որը ամրապնդում է իր համոզմունքները, այլ ոչ թե մարտահրավեր  նետում դրանց»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: