ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոմպեոն վճռական պատասխանով Է սպառնացել Իրանին ԱՄՆ-ի դեմ ոտնձգությունների համար

ABC News

ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված Իրանի բոլոր քայլերը պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Թեհրանի ռեժիմը պետք Է հասկանա, որ ԱՄՆ-ի շահերի կամ քաղաքացիների դեմ նրա կամ նրա կողմնակիցների բոլոր գործողություններն արագ ու վճռական պատասխանի կբախվեն Միացյալ Նահանգների կողմից»,- ասված Է դիվանագետի հայտարարության մեջ: Փոմպեոն նշել Է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերներն ու դաշնակիցները պատերազմ չեն ցանկանում Իրանի դեմ, «բայց 40 տարվա ընթացքում ամերիկացի զինվորների սպանությունները, ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները, ամերիկացիների պատանդառումն ուղղակի հիշեցումն են այն բանի, որ մենք պետք Է պաշտպանենք մեզ»:

Պետքարտուղարը հիշեցրել Է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել ու բանակցություններ վարել Իրանի ղեկավարության հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: