ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Աշխարհի քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից. Սի Ծինփին

Hayatsk.info

Աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդկային քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից և իրավահավասար վերաբերվեն միմյանց: Մայիսի 15-ին Չինաստանի մայրաքաղաքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանն այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՏԱՍՍ-ին:

«Մենք պետք է հարգենք միմյանց և մյուսներին վերաբերվենք որպես հավասարների: Բոլոր քաղաքակրթությունները կառուցված են իրենց բացառիկ մշակութային միջավայրում, որն իրենով մարմնավորում է երկրի կամ ազգի իմաստությունն ու տեսակերպը»,- նշել է պետության ղեկավարը:

«Քաղաքակրթություններից ոչ մեկն ավելի բարձր կարգավիճակ չունի մյուսի նկատմամբ: Կարծել, թե մի ռասա կամ քաղաքակրթություն բարձր է մյուսներից, տգիտություն է, իսկ նման մտածողության համաձայն գործելը՝ միանգամայն կործանարար: Եթե մարդկային քաղաքակրթությունները հանգեցվեն սոսկ մեկ գույնի կամ մոդելի, ապա աշխարհը խամրած և անբովանդակ կդառնա»,- հավելել է Սի Ծինփինը:

«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովը Պեկինում տեղի է ունենում մայիսի 15 - 16-ը: Համաժողովին 2 հազարից ավելի ներկայացուցիչներ են մասնակցում աշխարհի 47 երկրներից ու տարածաշրջաններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 5 կմ/ժ
16 C°
 
16°  28° 
25.05.2019
16°  27° 
26.05.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: