Նոր փուլ` ԱՄՆ-Իրան նյարդերի պատերազմում
Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը միանգամայն նոր մակարդակի է անցել վերջին շաբաթների ընթացքում: Թեհրանը մայիսի 15-ից պաշտոնապես դադարեցրել է միջուկային գործարքի որոշ դրույթների կատարումը: Խոսքը մասնավորապես հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման սահմանափակումների մասին է: Իրանում հայտարարել են, որ եթե գործարքի մնացած կողմերը 60 օրվա ընթացքում չսկսեն կատարել գործարքով իրենց ստանձնած պարտավորությունները` այդ թվում բանկային և նավթի ոլորտներում, Իրանը դուրս կգա գործարքից: Սա առաջին հերթին վերաբերում է Եվրամիությանը:
Թեհրանի այս քայլը միանգամայն սպասելի էր` հատկապես վերջին շրջանում ԱՄՆ կողմից Իրանի շուրջ օղակի սեղմման պայմաններում, երբ Վաշինգտոնն իրանական նավթի գնման լիարժեք արգելք սահմանեց, ինչպես նաև հայտարարեց, որ Իրանի հետ մետաղների առևտուր անող երկրները 90 օր ունեն այն դադարեցնելու համար:
Սակայն վերջին շրջանում Իրանի նկատմամբ ոչ միայն տնտեսական ճնշման քաղաքականությունն է ուժեղանում: Ակտիվացել է կողմերի ռազմական հռետորաբանությունը: ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ ավիակիր և ռմբակոծիչներ է ուղարկել, Մերձավոր Արևելքում տեղակայում է հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը, ուժեղացնում է Սիրիայում և Իրաքում գտնվող զորքերը: Թրամփը, թեև հերքել է Մերձավոր Արևելք 120 հազար զորք ուղարկելու ամերիկյան պլանների մասին լուրերը, սակայն չի էլ բացառել նման հավանականությունը:
ԱՄՆ-ն սպառնում է Իրանի կողմից միջուկային զենքի մշակման աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի հարձակման դեպքում, հարվածել Իսլամական Հանրապետությանը: Իրանն, իր հերթին, հայտարարում է, որ իր սահմանների մոտ ամերիկյան զինտեխնիկան ոչ թե սպառնալիք է, այլ` թիրախ, և որ իրենք պատրաստ են արժանի հակահարված տալ ամերիկյան գործողություններին:
ԱՄՆ-ի և Իրանի գործողությունները և հայտարարությունները մեծացրել են լարվածությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև` տարածաշրջանում` առանց պատերազմի ստեղծելով պատերազմական մթնոլորտ: Թեև և´ Իրանում, և´ ԱՄՆ-ում հայտարարում են, որ ռազմական գործողություններ չեն ցանկանում, կողմերը լարվածությունը թուլացնելու նպատակով երկխոսելու ցանկություն ևս չունեն:
Դժվար է ասել, թե որքան կշարունակվի Իրանի և ԱՄՆ-ի միջև նյարդերի այս պատերազմը: Թրամփը վճռական է տրամադրված Իրանին խաղի իր կանոնները թելադրելու, իսկ Իրանն` արդեն բանակցված պայմանագիրը կատարելու հարցում: Ուստի, զարգացման որևէ սցենար, այդ թվում լայնամասշտաբ ռազմական գործողությունները, չարժե բացառել:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ