ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Չինաստանի հետ հարաբերություններում պետք է ավելի հետևողական լինի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-16-ը  աշխատանքային այց է կատարել Չինաստան, որտեղ մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին:

Այցի շրջանակներում վարչապետը հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի, պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի, ինչպես նաև չինական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինի և Լի Քեցյանի հետ հանդիպումներում քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները: Երկու կողմն էլ կարևորել են  համագործակցության խորացումն ու ընդլայնումն առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում: Բարձր մակարդակի հանդիպումներում քննարկել են նաև «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում ծրագրերի իրականացումը: Ե´վ Սի Ծինփինի, և´ Լի Քեցյանի կողմից ընդգծվել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր առմամբ, և´ Հայաստանի, և´ Չինաստանի կողմից նկատվում է մեծ հետաքրքրություն Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում Հայաստանի ներգրավման հարցում: Նշենք, որ այդ ծրագրով նախատեսվում է կառուցել երկաթուղային և ցամաքային նոր ճանապարհներ, նավահանգիստներ և էներգետիկ ենթակառուցվածքներ, որոնք Չինաստանը պետք է կապեն Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի հետ: Այս նախաձեռնության մաս դառնալը Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորություններ կբացի, ինչպես նաև կմեծացնի Հայաստանի քաղաքական կշիռը տարածաշրջանում:

Սակայն պետք է, այնուամենայնիվ, նկատել, որ պաշտոնական Երևանն այս ուղղությամբ բավական հետևողականություն չի ցուցաբերում: Հայաստանն ապրիլի 25-27-ին Չինաստանում անցկացված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին ներկայացված էր Բնապահպանության նախարարի մակարդակով: Վերջինիս մասնակցում էին մոտ 40 երկրների ղեկավարներ: Համաժողովի շրջանակներում մասնակիցները երկկողմ և բազմակողմ համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրել` միլիարդավոր դոլարների արժողությամբ:

«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին վարչապետի մասնակցությունը որպես իշխանությունների այս բացթողումը լրացնելու միջոց ներկայացնելու փորձերը բնավ համոզիչ չեն: Նախ, այս միջոցառումը կրում էր զուտ մշակութային բնույթ: Թեև համաժողովին մասնակիցների քանակը մեծ էր, սակայն պետությունների ղեկավարների մակարդակով, բացի Հայաստանից, ներկայացված էր ընդամենը 4 երկիր` Սինգապուրը, Շրի Լանկան, Հունաստանը և Կամբոջան: Ուստի, երկկողմ և բազմակողմ համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռքբերելու հնարավորություններ Հայաստանն այստեղ չի ունեցել: Ինչ վերաբերում է Չինաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններին, ապա պետք է նկատել, որ թեև հանդիպումները դրական մթնոլորտում են անցել, սակայն որևէ փաստաթուղթ այցի արդյունքներով չի ստորագրվել. չինական երեք ընկերություններ հետաքրքրություն են հայտնել Հայաստանում ներդրումային ծրագրել իրականացնելու հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: