ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն վիզա չի տվել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Tert.am

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից բացի ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, տեղեկացնում է panarmenian.net-ը:

Լոնդոնյան ակումբի հայազգի երկրպագուները մտադիր էին ներկա գտնվել սիրած ակումբի խաղին Եվրոպայի լիգայի եզրափակչում, որն անցնելու է Բաքվի Օիմպիական ստադիոնում:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին:

Ինչպես հայտնել է բրիտանական The Times-ը, ակումբը դիմել է ԱԳՆ և փորձում է պարզել՝ կա արդյոք հնարավորություն ստիպել Բաքվին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: