ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը

26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով: Այսօր Մոնթե Մելքոնյանի՝ նրա կողմից գրաֆիտով պատրաստված դիմանկարը կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:

Նկարի հեղինակը՝ Ռոբերտ Նիկողոսյանն, ասել է, որ գաղափարը ծագել է վաղուց, քանի որ Ավոյի դիմանկարին մինչ այդ տարբեր ձևերով արդեն իսկ անդրադարձել էր:

«Ցանկություն ունեի էլ ավելի մեծ չափի նկար ունենալ, և երեք տարի է, մտածում էի այդ ուղղությամբ: Տպավորված եմ նրա կենսագրությամբ և մարդ տեսակով: Նորշենում ծանոթացա «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուսուցիչ Արա Հարությունյանի հետ: Նա ևս նույն մտահղացումը ուներ, և համագործակցությունը համատեղ ստացվեց: Աշխատանքը կատարվել է երեք հագեցած օրերի ընթացքում, և այսօր արդյունքը տեսանելի է»,- նշել է Ռ. Նիկողոսյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: