ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.05 դրամ -0,24 EUR - 411.29 դրամ -0,05 RUB - 6.53 դրամ -0,02 GBP - 478.17 դրամ -0,53
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղին չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի և անցումային արդարադատություն կիրառած երկրների միջև. իրավաբան

The Kathmandu Pos

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի օգոստոսի 17-ին՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարել էր անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու անհրաժեշտության մասին, որը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոնք առավել ակտիվացան վերջին օրերին, երբ  Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»: «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար», - մայիսի 20-ի իր ուղերձում, մասնավորապես, ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսի արդարադատություն կիրառելու նախաձեռնությունը և նույնիսկ հենց «անցումային արդարադատություն» եզրույթը Հայաստանի հասարակության և իրավական համակարգին առնչող անձանց կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում: 

«Ի ԷլԷլ» իրավաբանական գրասենյակի ներպետական գծով տնօրեն Նորայր Բալայանը «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում, անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային փորձին, նշեց, որ Անցումային արդարադատությունը որպես այդպիսին իրականացվել էր Խորհրդային Միությունում, որն այդքան էլ անցումային արդարադատություն չէր: Հանձնաժողովներ ստեղծվեցին, և այն բռնադատավածներին, ովքեր խորհրդային ռեժիմին ընդդիմացել էին Ստալինի կառավարման տարիներին, Խրուշչովի ժամանակ, ներում շնորհվեց: Ըստ Բալայանի, սա իրավունքի պատմության մեջ կոչվեց անցումային արդարադատություն: Նա նաև հավելեց. «Այժմ քննարկում է այն երկրների փորձը, թե որտեղ է կիրառվել անցումային արդարադատությունը: Կարծում եմ` տեղին չի զուգահեռներ անցկացնել Հայաստանի Հանրապետության և ասենք Կոսովոյի, Ալբանիայի միջև, որտեղ մարդու իրավունքների տեսանկյունից Freedom House-ի, Human Rights Watch-ի գնահատմամբ խնդիրներ են եղել: Ես չեմ կարողանում մտաբերել երկրներ, որտեղ անցումային արդարադատությունը արդյունավետ կիրառում է ունեցել»:  

Բալայանի խոսքերով, անցումային արդարադատության շնորհիվ, Ալբանիայի Գերագույն դատարանում նույնիսկ քվորումի հետ կապված խնդիր կար, քանի որ չէին կարողանում գտնել մարդկանց և նշանակել դատավորներ:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է այս պահին կենսական անհրաժեշտություն ՀՀ-ում անցումային արադարադատության անցնելը, Բալայանն ասաց. «Ես ուղղակի չգիտեմ, թե մեր գործող իշխանությունն անցումային արդարադատության առաջ ինչ նպատակ է դնելու և ինչ առաքելություն է այն իրագործելու: Ես այնքան էլ վստահ չեմ, որ մեր գործող օրենքների շրջանակներում մեր գործող դատարանները չեն կարող այդ առաքելությունն իրագործել»:

Վերջում Բալայանն ընդգծեց, որ եթե քննարկումները գնում են գողացվածը հետ վերադարձնելու և մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների և զոհերի հաշտեցման մասին, ապա դրանք հնարավոր է իրականացնել նաև գործող օրենսդրության շրջանակներում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ
-1 C°
 
11°   
29.11.2022
10°   
30.11.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։