Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի հայտնի քիմիկոս, գյուտարար, Իտալիայի Քիմիական ընկերության նախագահ, Իտալիայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Պադուայի և Գենուայի թագավորական ակադեմիաների, Հռոմի դեի Լինչեի ազգային ակադեմիայի, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից, Իտալիայի Սենատի անդամ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր:
Ջիակոմո Լուիջի Չամիչյանը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում` հայ վաճառականի ընտանիքում: Դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում: Իր ուսուցչի` նյութաբանության մեթոդիկայի հիմնադիր Ավգուստո Վիերտհալերի շնորհիվ այս տարիներին նա սկսում է հետաքրքրվել քիմիայով:
Դպրոցն ավարտելուց հետո Չամիչյանն ուսումը շարունակել է Վիեննայի, ապա Գիսսենի համալսարաններում, որտեղ էլ 23 տարեկան հասակում ստացել է դոկտորի գիտական աստիճան:
Մեծ է Չամիչյանի դերը սպեկտրոսկոպիայի, օրգանական քիմիայի, բույսերի քիմիայի, բնական միացությունների, օրգանական ֆոտոքիմիայի ոլորտներում, հայտնում է academia.edu-ն:
Սպեկտրոսկոպիայով Չամիչյանը սկսել է զբաղվել դեռ ուսանող տարիներին։ Այդ ժամանակ նրա կատարած հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծմանը:
Օրգանական քիմիայի ոլորտում Չամիչյանը զբաղվել է բնական խեժերի կոմպոնենտների ուսումնասիրություններով։ 1885 թվականին նրա շնորհիվ հայտնագործվեց յոդոլ անունը կրող անտիսեպտիկ նյութը, ինչն էլ դեղագիտության ոլորտում կարևորագույն ներդրում համարվեց։
Բույսերի քիմիայի ոլորտում նրա գլխավոր ներդրում եղել է հայտնագործությունը, որ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի կոֆեինը) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրության: Դրանով ցույց տրվեց, որ ալկալոիդները հանդիսանում են ոչ թե բույսի կենսագործունեության թափոններ, այլ ունեն բավականին կարևոր դեր, ինչպես հորմոնները կենդանական աշխարհում։
Անգհանահատելի է Չամիչյանի նեդրումը նաև օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում: Նա հիմնականում ուսումնասիրել է լույսի քիմիական ազդեցությունը միացությունների վրա։ Հետազոտությունների արդյունքում հրատարակվել է 85 աշխատանք, որոնցից երկուսը կրում են Չամիչյանի անունը:
Օրգանական ֆոտոքիմիայում Չամիչյանի հայտնագործությունները բացարձակ նորույթ էին այդ ժամանակվա օրգանական քիմիայի ոլորտում: Դրանց շնորհիվ նա դասվեց իր ժամանակների մեծագույն քիմիկոսների շարքին:
Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։ Երկար տարիներ ուսումնասիրելով լույսի ազդեցությունը քիմիական ռեակցիաների վրա՝ նա գիտակցեց արևային էներգիայի կիրառության ներուժը մարդկության և արդյունաբերության համար։ 1912թ. Չամիչյանը նույնիսկ կառուցեց արևային մարտկոց և տեղադրեց իր լաբորատորիայի տանիքին։ Դա բավարար էներգիա էր տալիս սենյակում մեկ լամպ սնուցելու համար։ Նրա այդ ուսումնասիրությունն ի վերջո հանգեցրեց այն մտքին, որ արեգակի լույսը կարելի է օգտագործել որպես էներգիայի աղբյուր, հաղորդում է auroraprize.com-ը:
Ավելին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ջակոմո Չամիչյանը զբաղվել է քիմիական զենքի հետազոտությամբ ու դրանից պաշտպանվելու միջոցներ մշակել:
Բացի գիտական ոլորտից, Չամիչյանը ծավալել է նաև ակտիվ քաղաքական գործունեություն: 1910 թվականին նա նշանակվել է Իտալիայի Սենատի անդամ: Հանդիսացել է նաև Բոլոնիայի քաղաքային խորհրդի անդամ:
Հայազգի գյուտարարը մահացել է 1922 թվականի օգոստոսի 22-ին` 64 տարեկան հասակում:
Նրա մահվանից հետո Տրիեստ քաղաքի փողոցներից մեկը, որտեղ նա անցկացրել էր իր մանկությունը, վերանվանվել է «Ջիակոմո Չամիչյանի փողոց»։ Նրա անունն է կրում նաև Բոլոնիայի Համալսարանի քիմիայի ինստիտուտը: 1997 թվականին Ջիակոմո Լուիջի Չամիչյանի անունով է կոչվել նաև Երևանի կիրառական քիմիայի ուսումնարանը։
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ