ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Ռադան հրաժարվեց պաշտոնաթող անել Ուկրաինայի կառավարությունը

KyivPost

Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը: Պաշտոնաթողության վերաբերյալ կառավարության ղեկավարի խնդրանքը մայիսի 30-ին պաշտպանել է 97 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այսպիսով, կառավարությունը կշարունակի պարտականությունները կատարել ամբողջ կազմով:

Քվեարկությունից առաջ Գրոյսմանը հայտարարեց, որ կընդունի Ռադայի ցանկացած որոշում: Քվեարկությունից անմիջապես հետո Գրոյսմանը հայտարարեց, որ պատրաստ է շարունակել աշխատանքը, նշելով, որ երկրում այժմ բարդ իրավիճակ է: «Օրինակ՝ այս տարի մենք պետք է 417 մլրդ գրիվնա (15,6 մլրդ դոլար) վճարենք պետական պարտքի սպասարկման հաշվին, իսկ դա Ուկրաինայի բյուջեի երրորդ մասն է»,-ընդգծել է վարչապետը:

Նա խոստացել է շարունակել սկսված բարեփոխումները, և որ «այդ վերափոխումները կընթանան ավելի արագ, եթե խորհրդարանական խմբակցությունները միավորվեն ու քվեարկեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 11 կմ/ժ
22 C°
 
23°  38° 
22.07.2019
23°  37° 
23.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: