ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի այցը Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն է. Մեյ

BBC.com

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիա սկսվող պետական այցը համարում է երկու երկրների միջևգործընկերությունն ամրապնդելու հնարավորություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա դիվանատունը:

«Սա կարևոր շաբաթ է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առանձնահատուկ հարաբերությունների համար, որը մեր սերտ գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն է բացում»,- ասել է Մեյը:

«Իրականացվող ռազմական գործողությունների, հետախուզական տվյալների չգերազանցված փոխանակման և ՆԱՏՕ-ին հավատարմության շնորհիվ մեր երկրների գլոբալ առաջատրությունը մնում է միջազգային խաղաղության և կայունության հիմքում: Ահա թե ինչու եմ ես անհամբերությամբ սպասում այն պահին, երբ Մեծ Բրիտանիայում կողջունեմ նախագահ Թրամփին, ինչպես նաև մեր երկրների միջև կապերն ավելի ուժեղ ու ամուր դարձնելու հնարավորությանը»,- հավելել է Մեյը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին առաջին պետական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա: Նա առաջին տիկին Մելանյայի հետ այցը կատարում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրանց համար հանդիսավոր արարողություն կկազմակերպվի Բուքհինգեմյան պալատում, որտեղ նրանք կկարողանան հանդիպել Մեծ Բրիտանիայի միապետի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:

Հունիսի 4-ին Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության վարչապետի հետ, ինչպես նաև հանդիպում կունենա երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Մեյի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի ղեկավարը պլանավորում է արծարծել ազատ առևտրի շուրջ գործարքի թեման, որը երկու երկրները կարող են կնքել Brexit-ից հետո մի քանի ամսվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել Լոնդոնին՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք նա կկրի ԵՄ-ի հետ առևտրական հարաբերություններում փոփոխությունների հետևանքով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: