ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Լիբանանը չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող մերձավորարևելյան համաժողովին

Коммерсант

 Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25 – 26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 12-ին CNN հեռուստաալիքին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը:

«Մենք կգերադասեինք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան հաշտության պլանի մասին, սակայն մինչ օրս մեզ ոչինչ հայտնի չէ դրա մասին»,- ասել է Լիբանանի նախարարը: Նրա խոսքով՝ Բեյրութն այդ համաժողովին մասնակցելուց ձեռնպահ է մնում «ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ ներկա չեն լինի պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ հայտարարել են Մանամայի սեմինարը բոյկոտելու մասին»:

The Daily Star թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մանամայում հնչեցնել մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման՝ այսպես կոչված դարի գործարքի տնտեսական մասը,


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 6 կմ/ժ
32 C°
 
19°  37° 
22.08.2019
19°  35° 
23.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: