ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերը. Արցախի ԱԳՆ

Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

«Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: Նշենք, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլի մտադրություն է հայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»,– նշեցին Արցախի ԱԳՆ–ից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: