ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպես են ապրում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի ծնողները (լուսանկարներ)

Tengrinews.kz-ի թղթակից Ժաննա Նուրլանովան այցելել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ծնողներին: 

Զելենսկիի ծնողները բնակվում են Կրիվոյ Ռոգում՝ բազմաբնակարան շենքերից մեկի 4-սենյականոց բնակարանում: 

Ուկրաինայի նախագահի ծնողները պատմել են, որ իրենց որդին բազմիցս առաջարկել է տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում տեղափոխվել:

«Մենք այստեղ ենք մեզ լավ զգում»,- ասել է Զելենսկիի հայրը:

Հարցին, թե ֆինանսապես նախագահն օգնում է ծնողներին, Վլադիմիր Զելենսկիի հայրն ասել է. «Ես վատ չեմ վաստակում, ես թոշակ եմ ստանում: Նա մեզ միշտ Կիև էր կանչում: Ես չեմ ցանկանում, բայց նա ամռանն իր հաշվին մեզ ուղարկում է հանգստանալու, իմ ատամներն է գցել: Ես համեստ մարդ եմ, նման բաների կողմնակից չեմ: Մեզ ի՞նչ է պետք՝ առողջություն և վերջ»:

Հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին ծնողների հետ քննարկում է երկրում առկա խնդիրները, հայրը պատասխանել է, որ նա ամբողջ օրը զբաղված է:

«Նա զբաղված է ամբողջ ժամանակ: Նախկինում ուղևորություններ, համերգներ: Նա իր ողջ ժամանակը տրամադրում է աշխատելուն: Եվ հիմա`առավել ևս: Երբ նա վերջերս այցելեց, ես նրան միտումնավոր դժվար հարցեր էի տալիս: Նա մեզ համար նախագահ չէ, ինչպես բացատրեմ: Նա մեզ համար պարզապես մեր որդին է»,- ասել է Ուկրաինայի նախագահի հայրը:

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: