ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի թույլտվությունն անհրաժեշտ չէ. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  The Hill-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի: 

Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք նախագահն օրինական իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ռմբակոծել Իրանը, Թրամփը պատասխանել է. «Այո՛, ունեմ»:

«Սակայն մենք Կոնգրեսին տեղյակ ենք պահում մեր գործողությունների մասին, և կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Թեկուզև ես նրանց տեղյակ եմ պահում, սակայն օրենքի շրջանակում պարտավոր չեմ դա անել: Իրականում մենք շատ մոտ էինք Իրանին հարվածելու որոշմանը, բայց հետո ես որոշեցի չհարվածել, քանի որ դա համարժեք քայլ չէր լինի»,-ասել է Թրամփը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: