ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՀ-ն պատրաստ է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ և պատրաստ է պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք սպասում ենք, որ նախաձեռնողները մեզ կտրամադրեն իրենց գաղափարները:

Որպես նման նախաձեռնող կարող է հանդես գալ, օրինակ, ռեյտինգային գործակալությունը, որը ցանկանում է ընդլայնվել և դառնալ Եվրասիական ռեյտինգային գործակալություն, կամ դա կարող է լինել տարբեր երկրների գոյություն ունեցող ռեյտինգային գործակալությունների միավորում»,- ասել է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի ռեյտինգային գործակալությունների փոխադարձ ճանաչման կամ միասնական գործակալության ստեղծման հնարավորությանը վերաբերող հարցին:

«Բայց ամենագլխավորն այստեղ այն է, որ այդ հետաքրքրությունը դրսևորի բիզնեսը: Այստեղ անձամբ ինձ համար գերակա է, որ այդ նախաձեռնությունը բխեր նրանից: Եթե հայտնվեն ռեյտինգային գործակալություններ, որոնք համաձայնության կգան միմյանց միջև և կհայտարարեն, որ իրենք պատրաստ են նման ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի տարածքում, ապա մենք կպաշտպանենք նրանց»,- հավելել է Սարգսյանը, նշելով, որ առայժմ հանձնաժողովը նման դիմումներ չի ստացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: