Բաթումի 16-րդ միջազգային համաժողով. ԵՄ-ն դեռ պատրաստ չի ընդունել Վրաստանին

Հուլիսի 11-ին Վրաստանում մեկնարկեց Բաթումի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Եվրոպական խորհրդի անունից ելույթ ունեցավ նախագահ Դոնալդ Տուսկը։ Բաթումիի համաժողովին շուրջ 400 մարդ էր մասնակցում. Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների, Եվրոպական երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, գործարարներ:
Ի դեպ, համաժողովն ուղեկցվել է ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով մեծ պաստառն ակտիվիստները փռել են գետնին և քայլել վրայով:
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը անհիմն է անվանել ռուսական ավիաընկերությունների արգելքը՝ չվերթներ չկատարել Վրաստան: Իր ելույթում Դոնալդ Տուսկը, հիշեցնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2005թ. արված հայտարարությունը, թե նախկին Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աղետն էր, հակադարձել է. «Հիշում եք երևի, թե ինչպես 2005թ. Ռուսաստանի նախագահը հայտարարեց․«Ժամանակն է ընդունելու, որ Խորհրդային Միության կոլապսն այդ շրջանի մեծագույն սխալ էր»։ Եվ այսօր ես այս հարթակից ուզում եմ բարձրաձայն հայտարարել, որ Խորհրդային Միության կոլապսն ու փլուզումը շատ դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։ Եվ ես վստահ եմ, որ հենց Ռուսաստանի համար՝ նույնպես», - ասել է Դոնալդ Տուսկը:
Վրաստանի ղեկավարները, իրենց ելույթներում ընդգծելով եվրոպական ընտանիքի մաս դառնալու ձգտումները, ժողովրդավարական երկիր դառնալու ցանկությունը, անդրադարձել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրին: Եվրախորհրդի նախագահն ասել է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու հեռանկարի վերաբերյալ Եվրոպայում թերահավատություն կա։ Նա ասել է, որ ինքը խնդիր չունի, սակայն «անդամակցելու հարցը մեկ օրում չի որոշվում, դա որոշ ձեռքբերումների արդյունքում է լինում»։ Տուսկն ընդգծել է, որ Վրաստանում անվտանգության առումով մեծ խնդիրներ կան:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը Եվրամիության օգնության, աջակցության կարիքն ունի: Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը խաղաղասեր երկիր է, 2008թ. պատերազմից հետո էլ բարյացակամ հյուրընկալում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նկատել է, թե չնայած երկրում ստեղծված բարենպաստ պայմաններին, Վրաստանը դեռ բախվում է օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումների:
Տուսկը հայտարարել է, որ «Վրաստանը միշտ կարող է հույսը դնել Բրյուսելի վրա», սակայն միաժամանակ նշել է, որ Վրաստանում հանրությունը պետք է համերաշխություն փնտրի։ Տուսկն ասել է, որ ուժեր կան, որոնք ուզում են կիսել Վրաստանն ու վրացական հասարակությունը․«Ձեզ եմ դիմում․ ոչ ոքի թույլ մի՛ տվեք պառակտել ձեզ, միշտ միասնական եղեք որպես մի մեծ Եվրոպա», - հայտարարել է Տուսկն ու իր ելույթն ավարտել վրացերեն «Կեցցե ազատությունն ու անկախ Վրաստանն» արտահայտությամբ։
Ամփոփելով կարելի է ասել, որ չնայած Եվրամիության անդամ դառնալու Վրաստանի հույսերին ու ձգտումներին, ԵՄ-ում դեռ պատրաստ չեն նրանց ընդունել, և Տուսկի մեսիջները հստակ էին այս առումով:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը․ Յունկեր Նա հույս է հայտնել, որ անկախության հարյուրամյակը «նոր էջ կբացի» Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում։
- ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Ընդ որում, Գերմանիան, Շվեդիան և Իսլանդիան անհանգստություն են հայտնում ոչ այնքան ապաստան տրամադրելու խնդրանքով...
- Մոտ 10 հազար վրացիներ «անհետացել» են ԵՄ երկրներում Սահմանված ժամկետներում հայրենիք չի վերադարձել 9875-ը։
- ԱՄՆ փոխում է ԵՄ-ում իր դաշնակիցներին ԵՄ հանդեպ ԱՄՆ քաղաքականության նման փոփոխությունը պետք է բացատրել մի շարք գործոններով, որոնց շարքում գլխավորապես...
- Վրաստան. ի՞նչ կտա ԵՄ վիզային ռեժիմի ազատականացումը (լրացված) Վիզային ռեժիմի ազատականացումը բնավ չի ենթադրում Վրաստանի քաղաքացիներին Շենգեն գոտում աշխատանքի իրավունքի տրամադրում:...
այլ նյութեր այս թեմայով
- Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար 2019թ.-ի դեկտեմբերի դրությամբ, գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի...
- «Վրաստանից հեռացա, քանի որ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից». Սահակաշվիլի Զղջում եմ, որ 2013-ին պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա Վրաստանից: Ես հեռացա ոչ այն պատճառով, որ վախենում էի բանտ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. բողոքի ցույցեր Վրաստանում «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ զրուցել...
- Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ջրցան է կիրառվել, կան տուժածներ Բողոքի ցույցի երկու մասնակից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում տուժել է ջրցանից, ասել...
- Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում ցուցարարներին դադարեցնել խորհրդարանի շենքի շրջափակումը Նոյեմբերի 17-ի ակցիայի, ինչպես նաև ամբողջ գիշերվա ընթացքում ոստիկանությունն ապահովել է պայմաններ քաղաքացիների...
-
19:01
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
-
18:24
Սուդանի նախկին նախագահին ազատազրկել են
-
17:13
Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
-
16:13
Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանային քաղաքականության մաս կարող է լինել
-
15:21
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
-
14:27
Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին. Կարեն Բեքարյան
-
13:49
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
12:51
7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին
-
11:29
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետին
-
10:31
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
-
10:03
Բակո Սահակյանը հանդիպել է դեսպան Անջեյ Կասպշիկին
-
09:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
-
08:47
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
22:51
Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Ցեղասպանության բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
-
21:27
Հինգ երկրներից Հայաստանն է Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցը. Զատուլին
-
20:52
Բրյուսելի քաղաքային խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
-
20:43
Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
-
20:31
Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե
-
20:15
Հայ ժողովրդի վերքը սպիացնող միակ վայրը Թուրքիայի խորհրդարանն է. Կարո Փայլան
-
20:04
Լարիի անկումն ու գնաճի բարձր մակարդակը. տարին անբարենպաստ էր Վրաստանի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
-
16:23
Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է. Ավետ Ադոնց
-
10:07
Ի՞նչ տվեցին լրագրողների փոխայցելությունները կողմերին
-
12:31
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում. ո՞ւմ համար է այս անակնկալը
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 3 կմ/ժ