ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հետևանքներ կունենան Չինաստանի հակաամերիկյան պատժամիջոցները

eadaily.com

Չինաստանը կդադարեցնի ցանկացած տիպի շփումները Թայվանին զենքի մատակարարման հետ կապված ամերիկյան ընկերությունների հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը: «Չինաստանի կառավարությունը և գործարար շրջանակները չեն համագործակցելու Թայվանին զենքի մատակարարմանը մասնակից ընկերությունների հետ», - հայտարարել է Գեն Շուանը:

Վաշինգտոնը հաստատել է Թայվանին M1A2 Abrams տանկեր, Stinger հրթիռներ և համապատասխան սարքավորումներ վաճառելու թույլտվությունը: Գործարքը գնահատվում է 2,2 միլիարդ դոլար: Նշվում է, որ սա Թրամփի վարչակազմի ամենամեծ ռազմական գործարքն է Թայվանի հետ:

Պեկինը բավականին զգայուն է Թայվանի հետ կապված հարցերի և հատկապես այլ երկրների հետ վերջինիս պաշտոնական շփումների նկատմամբ և մշտապես շատ սուր է արձագանքում դրանց: Ուստի, միանգամայն կանխատեսելի էր Թայվանի հետ Միացյալ Նահանգների ռազմական գործարքին Պեկինի կոշտ արձագանքը՝ այդ թվում Թայվանի մոտ զորավարժությունների անցկացումը, սակայն ոչ ամերիկյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:  

Flight ռեսուրսի փոխանցմամբ՝ Չինաստանի սահմանափակումների զոհ կարող են դառնալ United Technologies և Gulfstream ընկերությունները, որոնք համագործակցում են Չինաստանի հետ օդատիեզերական ոլորտում և միաժամանակ կապված են Stinger հրթիռներ արտադրող Raytheon ընկերության հետ: Սակայն փորձագետների կարծիքով, Չինաստանի այս քայլն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի, քանի որ ամերիկյան ռազմական ընկերությունները հիմնականում չեն համագործակցում Չինաստանի հետ դեռևս 1989 թվականին ԱՄՆ կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով:

Պեկինի կողմից Միացյալ Նահանգների նկատմամբ պատժամիջոցների սահմանումն ավելի շատ վկայում է այն մասին, որ Չինաստանն ԱՄՆ հետ հարաբերություններում այսուհետ գործելու է ավելի կոշտ և վճռական: Սա, առաջին հերթին, կարող է անդրադառնալ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների վրա, որոնք երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեցին նախորդ շաբաթ: Սակայն պետք է նկատել, որ ինչպես բանակցությունների ընթացքն, այնպես էլ Թայվանի հարցի շուրջ չին-ամերիկյան հարաբերություններում սրացումը, լավատեսություն չեն ներշնչում այդ բանակցությունների արդյունավետության հետ կապված:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: