ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Զելանդիայի վարչապետը դատապարտել է ԱՄՆ կոնգրեսական կանանց հասցեին հնչեցրած Թրամփի խոսքերը

BBC

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը քննադատել է ԱՄՆ նախագահին այն խոսքերի համար, որոնք նա ասել է Թվիթերում «ԱՄՆ կոնգրեսի «առաջադեմ» կանանց հասցեին, տեղեկացնում է New Zealand Herald թերթը։

«Ես հպարտանում եմ, որ Նոր Զելանդիայում մենք գնահատում ենք  մարդկանց`իրենց տարբերություններով։ Մենք կարծում ենք, որ նորզելանդական խորհրդարանում պետք է լինեն տարբեր մշակույթների և էթնոսների ներկայացուցիչներ։ Չի կարելի գնահատել մարդուն՝ ելնելով նրա ծագումից, և դրա հիման վրա անել եզրակացություններ խորհրդարանական լինելու նրա իրավունքի մասին», - ընդգծել է Արդեռնը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Թրամփը Թվիթերում քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի այսպես կոչված առաջադեմ կին դեմոկրատներին։ Սպիտակ տան ղեկավարը վերջիններին առաջարկել էլ «բարձրաձայն և չարամտորեն» ամերիկացիներին ԱՄՆ կառավարությունը կառավարել սովորեցնելու փոխարեն «գնալ հետ» և «օգնել լիովին ավերված և հանցագործությամբ լցված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: