Ամերիկյան պատժամիջոցները կարող են սերտացնել ռուս-թուրքական հարաբերությունները

Թեև հունիսին ճապոնական Օսակայում Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ Թրամփն ըմբռնումով էր մոտեցել ռուսական S-400 համակարգեր ձեռքբերելու Անկարայի որոշմանը, պատժամիջոցներից Թուրքիային, այնուամենայնիվ, չհաջողվեց խուսափել: ԱՄՆ-ը հայտարարել է Թուրքիայի մասնակցությունը նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում կասեցնելու մասին: Պենտագոնի ներկայացուցիչ Էլեն Լորդի խոսքերով, այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ից:
Նշվում է, որ Թուրքիայի դուրս գալը մեծ վնաս չի հասցնի F-35-երի ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել, իսկ Թուրքիան կկորցնի 9 մլրդ դոլար:
Անկարան արդեն արձագանքել է ԱՄՆ այս որոշմանը՝ նշելով, որ այն ոչ մի օրինական հիմնավորում չունի և կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Եվ S-400-ների շուրջ զարգացումները կարող են որոշիչ լինել թուրք-ամերիկյան ճգնաժամային հարաբերությունների համար: Արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների սրումը կարող է ավելի սերտացնել Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ և ՆԱՏՕ-ի համար առաջացնելով տարածաշրջանում էլ ավելի մեծ մարտահրավերներ, քան S-400-ների գործարքը: Ի դեպ, Ռուսաստանում, ի պատասխան F-35-երի գործարքից Թուրքիայի բացառման, արդեն հայտարարում են փոխարենը Սու-35 ինքնաթիռների մարտակարարման պատրաստակամության մասին:
Թերևս սրանով է պայմանավորված, որ Վաշինգտոնում հայտարարում են, որ պատրաստվում են շարունակել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ, իսկ ՆԱՏՕ-ում էլ՝ որ Թուրքիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու հարց չի բարձրացվել՝ չնայած ավելի վաղ նման հանարավորության մասին առնվազն ակնարկվում էր: «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ ոք երբեք այդ հարցը չի բարձրացրել, որովհետ մենք հասկանում ենք՝ բոլորս կախված ենք միմյանցից», - նշել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ S-400-ները հնարավոր չէ ինտեգրել «դաշինքի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերում», սակայն Թուրքիան նախկինի պես կարող է դրա մասը լինել։
Միմյանցից կախվածությունը լավ գիտակցում են նաև Թուրքիայում, որի անվտանգային համակարգը տասնամյակներ շարունակ ինտեգրվել է ՆԱՏՕ-ի համակարգին. ռազմական և անվտանգային հարցերում դեպի Ռուսաստան շրջադարձը Թուրքիայի համար կարող է լուրջ մարտահրավերներ ստեղծել:
այլ նյութեր այս թեմայով
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ու Թուրքիան «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն...
- Ս-400 համակարգերը Թուրքիային կմատակարարվեն հուլիսի 9-ին. Haberturk Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:
- Առաջիկայում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության դադարեցումն իրատեսական չէ. թուրքագետ Երկու երկրների հարաբերություններում այժմ այս թեման քաղաքական կոնֆլիկտի է հանգեցրել։
- Էրդողանը Թրամփին առաջարկել է ստեղծել S-400-ների հարցով աշխատանքային խումբ Թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն առաջին անգամ արել էր Թուրքիայի արտգործնախարար...
- Չավուշօղլու. ռուսական Ս-400 համակարգերի գնման գործարքը չեղարկման ենթակա չէ Իրականում խնդիրն այն է, որ նույնիսկ այսօր Միացյալ Նահանգները չի կարող երաշխիքներ տալ Թուրքիային Patriot-ի վաճառքի...
-
15:13
ԱՄՆ-Չինաստան նոր առճակատում՝ ույղուրների հարցի շուրջ
-
14:43
Արցախի հարցը լուծված չէ, այլ պարտադրված հրադադար է, որը ևս Ադրբեջանը խախտում է. Ադամ Շիֆ
-
14:40
Ի՞նչ քաղաքական ուղի է անցել ԱՄՆ Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական Ջեֆ Մարությանը
-
14:18
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
-
14:17
Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին
-
14:02
Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն
-
13:58
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
-
13:04
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան
-
12:59
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպք
-
12:56
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. ԱԳՆ
-
12:49
Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքներով. ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
-
12:47
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
-
12:27
50 հազարից ավելի արցախցի արդեն վերադարձել է հայրենիք
-
11:43
Իրանի ԱԳ նախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան
-
11:40
ՊՆ-ն հերքում է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի կրճատման մասին լուրը
-
11:38
Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ
-
11:30
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
-
11:26
Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում. ԱԻՊԾ
-
11:20
Արցախում կստեղծվի նոր նախարարություն
-
11:07
Եվրախորհրդարանն ընդգծեց, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ խոսնակ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 4 կմ/ժ