ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարեհ Սինանյանը դեռ լիարժեք չի ընկալել իր աշխատանքի բարդությունն ու ծավալները. ավարտվեց առաջին այցը Մոսկվա

Ավարտվեց Զարեհ Սինանյանի առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն՝ որպես սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար: Այցի օրակարգը բավական հագեցած էր: Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Ռուսաստանի հայկական համայնքի, ՀՅԴ Հայ դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ, այցի ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Վերջինիս հետ հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Այցի ընթացքում Սինանյանը «Ազատության» հայկական ծառայությանը տված իր հարցազրույցում մանրամասներ ներկայացրեց նորաստեղծ կառույցի կազմավորման, սփյուռքի հետ աշխատանքների համակարգման և որդեգրված քաղաքականության հետ կապված: Նախ, հստակեցվեց, որ գրասենյակն ունենալու է 50 աշխատակից (հիշեցնենք՝ նախկինում գործող սփյուռքի նախարարությունը, ըստ հաստիքացուցակի, ուներ 88 աշխատակից), ապա նշվեց, որ ամբողջական կազմը կհաստատվի առաջիկա վեց ամիսների ընթացքում: Այդ ժամկետներում, համաձայն հանձնակատարի, կձևավորվի նաև սփյուռքի հետ աշխատանքների իրենց ռազմավարությունը:

Հատկանշական է, որ սփյուռքի նորանշանակ հանձնակատարը, բացի հայկական գաղթօջախների հետ աշխատանքնից, նախատեսում է աշխատանքներ տանել նաև Հայաստանի տնտեսական միջավայրի առողջացման ուղղությամբ. «Եթե մենք մարդկանց ասում ենք՝ գիտե՞ք՝ եկեք ապրեք, գիտե՞ք՝ եկեք ներդրում արեք, համապատասխան պայմաններ պետք է լինեն», - իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Սա վկայում է այն մասին, որ նորանշանակ հանձնակատարը դեռևս լիարժեք չի ընկալել իր աշխատանքի բարդությունն ու ծավալները, այլապես կգիտակցեր, որ 50 աշխատակցով սփյուռքի հետ կապված բոլոր խնդիրները կարգավորել և անցնել  Հայաստանի տնտեսական միջավայրի առողջացմանը, մեղմ ասած, անիրատեսական է:

Մոսկվայում հայ համայնքի հետ Սինանյանի շփումներն անցան դրական մթնոլորտում: Խնդիրներն, անշուշտ, քիչ չեն, դրանց մի մասի վերաբերյալ համայնքի ներկայացուցիչները հասցրին բարձրաձայնել: Ի դեպ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Սինանյանը նշեց, որ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորման ընթացքում ներգրավվելու են աշխատակիցներ նաև Ռուսաստանի հայ համայնքից: Սա շատ կարևոր է, կարևոր է նաև սփյուռքի այլ խոշոր համայնքների ներգրավվումը գրասենյակի աշխատանքներում, ինչը կօգնի ավելի ընկալելի և մոտ դարձնել նորաստեղծ այս կառույցը բազմաշերտ հայկական սփյուռքի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: